
21-09-2023 | 18:28
Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում (նստավայրը՝ Մոսկվա), կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- 1lurer-ի փոխանցմամբ` գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: