16-09-2024 | 18:15
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացնում։ Ավտոերթը մեկնարկել է Վարդենիսի Երիտասարդության փողոցից։ Ակցիայի մասնակիցները կլինեն Մարտունի, Գավառ և Սևան քաղաքաներում։
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից: