CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ278

Այդ անկանխատեսելի Թրամփը

Այդ անկանխատեսելի Թրամփը

Հնգօրյա ոչ պաշտոնական այցով Շոտլանդիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եվրամիության հետ «հաջող գործարքի» հասնելու մասին: Նա հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Մամուլի հրապարակումներից դատելով՝ Միացյալ Նահանգների նախագահին հաջողվել է «կոտրել» Եվրահանձնաժողովի դիմադրությունը, ամերիկյան ապրանքները ԵՄ շուկա կմտնեն «զրոյական մաքսատուրքով», Եվրամիությունը պարտավորվել է 700 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրներ գնել, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության մեջ կատարել 600 միլիարդ դոլարի ներդրումներ:

Առանձին քննարկվել է ԵՄ կողմից ամերիկյան «մեծաքանակ սպառազինությունների» գնման հարցը, ձեռք են բերվել «երաշխիքային պայմանավորվածություններ», բայց թե խոսք ի՞նչ զինատեսակների և գնման ծավալների մասին է, տեղեկությունները չեն բացահայտվում գոնե առայժմ: Հայտնի չէ նաև, թե ձեռք բերված երաշխիքային պայմանավորվածությունները փաստաթղթավորվե՞լ են, թե խոսքը դեռևս բանավոր համաձայնությունների մասին է: Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է «գործնական երկխոսության մեկնարկը»: Կարելի է հասկանալ, որ «առևտրային պատերազմին» վերջ տալու համար կողմերը դեռ անցնելիք ճանապարհ ունեն:

Դոնալդ Թրամփի շոտլանդական ուղևորության ամենակարևոր և տհաճ անակնկալը, թերևս, Գազայի մասին նրա հայտարարությունն է: Նա խոստովանել է, թե չգիտի «փոխանակման գործարքին» ինչ ճակատագիր է սպասվում և առհասարակ ինչպես է կարգավորվելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: «Թող Իսրայելն ինքը որոշի անելիքը, ես կասեի, թե նման իրավիճակում ինքս ինչ կձեռնարկեի, բայց այդ մասին խոսելը նպատակահարմար չէ»,- ասել է Թրամփը և թեման փակել:

Ավելի վաղ Թրամփն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը գործարք չի ցանկանում, մահվան է ձգտում և նրանք պետք է ոչնչացնել: Գազայի հարցում վերջնական որոշումը վերապահելով Իսրայելին, ԱՄՆ նախագահը փաստացի հուշում է, որ պատերազմը պետք է շարունակել, և պաղեստինյան խմբավորման ջախջախումը հասցնել ավարտին: Իրադարձություններն, ըստ երևույթին, հենց այդ սցենարով էլ կընթանան: Վարչապետ Նաթանյահուն արտոնել է Գազա հումանիտար օգնության ծավալների մեծացումը, որպեսզի, ինչպես ինքն էլ խոստովանել է, «փակի շահարկումները»:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Մերձավոր Արևելքում, ինքնին կարևոր է, որովհետև այնտեղ աշխարհաքաղաքական փոփոխությունները չեն կարող չշոշափել նաև Հարավային Կովկասը և Իրանը: Իրավիճակը հատկապես ինտրիգային է նրանով, որ վերջին երկու-երեք շաբաթներին թե՛ նախագահ Թրամփը, թե՛ վարչակազմի ներկայացուցիչները և հատկապես Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-ադրբեջանական կարգավորումը նույնպես դիտարկել են որպես Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ:

Գազայի և իսրայելա-պաղեստինյան կարգավորումից Դոնալդ Թրամփի հրապարակային «ձեռնալվան» խիստ զգուշացնող է: ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական կարգավորման ֆորմալ միջնորդություն չի իրականացնում: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումը, որ տևել է հինգ ժամ, կայացել է Արաբական միացյալ էմիրություններում: ԱՄԷ-ն ներգրավված է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի բանակցություններին, հանդես է գալիս որպես Գազայի պաղեստինապատկանության երաշխավոր:

Որքանո՞վ է ԱՄԷ-ն ներգրավված հայ-ադրբեջանական բանակցություններում, Փաշինյան-Ալիև Աբու Դաբիի հանդիպումը համաձայնեցված էր նաև Միացյալ Նահանգների՞ հետ, Սյունիքի «անցուղու» մասին տեղեկատվական արտահոսքն ինչո՞ւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակն է բավական անհաջող ձեւակերպումներով թույլ տվել՝ այս և բազմաթիվ այլ հարցեր խորքային և ամենաբծախնդիր վերլուծության կարիք ունեն: Այդ «անկանխատեսելի» Թրամփը մի օր էլ կարող է «ձեռքերը լվանալ» Հայաստան-Ադրբեջան կարգավորումից: Իսկ ամենակարևորն այն է, թե Եվրահանձնաժողովի նախագահ Լայենը Թրամփի հետ քննարկե՞լ է Հարավային Կովկասի կամ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի հաղորդուղիների հարցը: Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոր տերմին է շրջանառության դրել՝ «Տրանսկովկասյան միջազգային տրանսպորտային միջանցք»:

www.1in.am 

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր