CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ121

Այդ «համաձայնագիրը» չի ստորագրվելու, դա գազարի պես մի բան է, որը պահում են ավանակի առաջ, որ ավանակն առաջ գնա. Ադիբեկյան

Այդ «համաձայնագիրը» չի ստորագրվելու, դա գազարի պես մի բան է, որը պահում են ավանակի առաջ, որ ավանակն առաջ գնա. Ադիբեկյան

Ես խիստ կասկածում եմ, որ այդ համաձայնագրի տեքստը պատրաստ է, որովհետև նման փաստաթղթերը պետք է հրապարակվեն ստորագրվելուց առաջ։ Ես չեմ ճանաչում մի մարդու, որը ծանոթ է այդ տեքստի բովանդակությանը։ Եվ երկրորդ, դուք երբևիցե լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ գործ ավարտին հասցրած լինի, ոչ՝ չկա նման դեպք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Մարդը ճամփի կեսից ինչ-որ ամբագորգոռ հայտարարություններ է անում, հետո պարզվում է, որ գործը նոր-նոր են սկսել ու ավարտը անհայտ է։ Դրա համար ես խիստ կասկած ունեմ, որ առհասարակ այդ փաստաթուղթը պատրաստ է։ Ընդ որում՝ այն մասին, որ պատրաստ չէ՝ նաև Արարատ Միրզոյանն է ակնարկել»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ համաձայնագիրն առհասարակ չի ստորագրվելու։

«Ալիևին այդ համաձայնագիրը 1000 տարի պետք չէ, նա պատրաստ չէ ոչ մի տեսակի համաձայնագիր ստորագրելուն, եթե անգամ սահմանադրությունը փոփոխվի, մյուս պահանջներն էլ կատարվեն։
Այդ, այսպես կոչված՝ «համաձայնագիրը» գազարի պես մի բան է, որը պահում են ավանակի առաջ, որ ավանակը առաջ գնա։ Այսինքն, Ալիևն ունի անծայրածիր պահանջներ Հայաստանի նկատմամբ և ամեն մի բավարարված պահանջին հաջորդելու է մյուսը, իսկ այդ համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվելու»,- նշեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ Ալիևը հետապնդում է երկու նպատակ։ «Առաջինը, նա Հայաստանից պոկելու է ամեն ինչ ու Հայաստանին տանի սնանկացման, ընդ որում ՝Ալիևը գնում է ոչ թե ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական, դիվանագիտական, ռազմական, պետական, միջազգային, այսինքն բոլոր առումներով սնանկացման։ Հայաստանը փորձում է դարձնել Սոմալիի պես ինչ-որ «իզգոյ» մի երկիր։

Երկրորդ՝ եթե համաձայնագիրը ստորագրվեց և սահմանները հստակեցվեցին, ապա Ալիևը այլևս չի կարողանա ոչ մի պահանջ ներկայացնել, իսկ Ալիևի պահանջները այնքան շատ են, որ նա իրեն թույլ չի տա սահմանափակել իր հնարավորությունները, իր հեռանկարները՝ ստորագրելով ինչ-որ համաձայնագիր մի պետության հետ, որը շուտով դադարեցնելու է իր գոյությունը, այդ թվում՝ Ալիևի ջանքերի շնորհիվ։ Հետևաբար այդ փաստաթուղթը չի ստորագրվի, եթե անգամ, օրինակ, Երևանը նվիրենք Բաքվին, այսինքն, ոչ մի պարագայում, որովհետև Ադրբեջանը հստակ հնչեցրել է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է և Հայաստանը պետք է վերադարձնի բոլոր տարածքները՝ Երևանը ներառյալ։ Այսինքն, «Երևանը Ադրբեջանը է և վերջ»։ Դե հիմա ասեք, նմանատիպ գաղափարախոսություն հնչեցնող մարդը կգնա՞ ինչ-որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու, եթե հինգ րոպե է պակաս մնացել, որ ինքը հասնի իր նպատակին ու լուծարի Հայաստանի Հանրապետությունը՝ յուրացնելով ՀՀ ողջ տարածքը։ Իհարկե, ոչ»։

www.pastinfo.am

 

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր