CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ30

«Այդ ինքնասպանությունները շատ դեպքերում սպանություններ են, հաշվեհարդարները կատարվում են հիմնականում մարտական դիրքերում»․ Ժաննա Ալեքսանյան

«Այդ ինքնասպանությունները շատ դեպքերում սպանություններ են, հաշվեհարդարները կատարվում են հիմնականում մարտական դիրքերում»․ Ժաննա Ալեքսանյան

«Երկու տասնամյակի ընթացքում չգիտեմ մի դեպք, որ Քննչական կոմիտեն հարուցել է ինքնասպանության դեպքով գործ, և դա հետո փոխվել ու դարձել է սպանություն կամ այլ։ Անառարկելի ապացույցների դեպքում անգամ գործը կասեցնում են, բայց չեն փոխում ինքնասպանությունը»,- «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ 
Նա ներկայացրեց զինծառայողներ Գրանիկ Խնկոյանի և Ժորա Կարապետյանի մահվան դեպքերը, որոնք ըստ նրա՝ կարող էին մահվան չհանգել․ «Երկու մահվան դեպք տեղի ունեցավ նույն օրում նույն՝ Արարատի զորամասում։ Գրանիկ Խնկոյանի դեպքով հայտնաբերել էին նրա մոտ սմարթֆոն, նա մեկ օր առաջ զանգել էր հորը, ասել՝ ինձ մոտ հայտնաբերվել է սմարթֆոն, շտաբի պետի հետ հայրը կապի մեջ է մտել, ասել է՝ թող գա հայրդ։ Առավոտյան, երբ հայրը գնում էր հրամանատարին տեսնելու, ճանապարհին ասացին՝ հետ դարձեք, որովհետև զբաղված է։ 
Հայրը հետ է վերադառնում, և մեկ ժամ հետո գրանցվում է տղայի մահը։ Ինքնասպանություն որակված դեպք է։ Հրամանատարն այդ ընթացքին տեղյակ է եղել։ Սմարթֆոնը հայտնաբերելուց հետո՝ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ բոլորի մոտ հայհոյել, ստորացրել, ծեծել է, բռնության հետքեր կան նրա մարմնի վրա, երկու կրակոց դեմքի հատվածում, և դա ինքնասպանություն է որակված»։ Անդրադառնալով Ժորա Կարապետյանի դեպքին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Տղան մեկ օրով թույլտվություն էր խնդրել գնալ հարազատների մոտ։
 Նրանք Գավառում են ապրում։ Վերադառնալուց հորեղբոր հետ է եկել զորամաս, մոտ երեք ժամ ուշացել են, երբ հանդիպել են հրամանատարին․ «Ասել է, որ ուշանալու համար պատժելու է։ Հորեղբայրն ասում է՝ եթե գտնում եք այդպես է, պատժեք։ Տղային, որը նոր էր իջել դիրքերից, նորից ուղարկում են դիրքեր։ Մահվան բոլոր դեպքերը դիրքերում են տեղի ունենում, հաշվեհարդարները՝ ևս։ Տղան ընտանիքի հետ անընդհատ կապի մեջ է լինում։ Նրան նվաստացնում, ծեծում են և ի վերջո սպանում։ Նրան էլ երկու կրակոց հրազենային ճակատին, ինքնաձիգով ինքն իր ճակատին է կրակել, երբ ուրախ է եղել, հորեղբայրն էլ իր հետ է եղել։ 
Երբ լուրը լսում են, մեծ թվով բարեկամներով գնում են զորամաս, որպեսզի պարզեն սպանության պատճառը։ Մի աննկարագրելի անտերություն են նկարագրում հարազատները։ Մեկը չի եղել, որ բացատրի՝ ինչ է տեղի ունեցել։ Ի վերջո զորամասի հրամանատարն ասում է, որ տեղյակ չէ դրանից։ Այսինքն՝ անվերահսկելի վիճակ էր երկու դեպքով էլ զորամասում։ Ու տեսնում ես, որ վերահսկողության ի սպառ բացակայություն կա զորամասերում։
 Ես արձանագրում եմ զինվորի նկատմամբ բացասական վերաբերմունք, ստորադասվող վերաբերմունք հրամանատարների կողմից․ կուզի՝ կպատժի, կուզի՝ դիրքեր կուղարկի և այլն։ Ժորա Կարապետյանի գործով մահը վրա է հասել վայրկենական, դասակի, վաշտի հրամանատարն ամեն մեկը բացատրել է՝ մի հատ կրակել է ճակատին, զենքը գցել է,  նորից վերցրել, կրակել է։ Տարբեր վարկածներ են պատմվել։ Քննչական խումբը ժամանել է հինգ ժամ հետո, մահացած զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց։ 
Դեպքի վայրը խախտվել է։ Նաև սա հնարավորություն չի տալիս քննչական մարմիններին օբյեկտիվ քննություն կատարել․ բողոքում ենք քննչական մարմիններից դրա համար, որ զորամասը փորձում է կոծկել, ներկայացնել ինքնասպանություն։ Ոչինչ չի փոխվել այդ զորամասում»։ 
Ժորա Կարապետյանի գործով ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ կալանավորված մարդիկ կան, բայց վստահ չէ, թե նրանք ենք, որոնք կատարել են հանցագործությունը․ «Հրամանատարի պատասխանատվությունն ակնհայտ է, որ երկու դեպքում էլ հրամանատարը տեղյակ է եղել ողջ գործընթացին։ Կոնկրետ Ժորայի դեպքով կալանավորված է իրենց՝ այսպես կոչված նայողը, իրենց յախշին, որն էլ ասում են՝ ըստ քննության, որ ծեծի է ենթարկել։ Վստահորեն եմ ասում, որ այդ ինքնասպանությունները շատ դեպքերում սպանություններ են։ Շատ դեպքեր կան, որ մեղադրյալներ չկան գործերով»։ 
ՀՀ Զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյանն, արձագանքելով Ժաննա Ալեքսանյանին, ասաց․ «Տիկին Ալեքսանյանը նշեց, որ բացարձակ չի տեսել, երբ դեպքը որակված լինի ինքնասպանություն և հանկարծ դառնա սպանություն։ Այդ առումով կարող եմ թարմ դեպք բերել՝ Մուրադ Գրիգորյանի սպանության դեպքը, որն ի սկզբանե հարուցվել է ինքնասպանություն հարուցելու հոդվածով, հետագայում վերաորակվել սպանություն։ Նաև արձագանքեմ այն պնդմանը, թե հաշվեհարդարների գերակշիռ մասը մարտական հենակետում է տեղի ունենում, նշեմ, որ զինծառայող Գրանիկ Խնկոյանի դեպքը տեղի է ունեցել զորամասում, այլ ոչ թե մարտական հենակետում։ 
Իհարկե, Ժորա Կարապետյանի դեպքը մարտական հենակետում է եղել, և այդտեղ հանգամանքներ կան։ Բնականաբար, տիկին Ալեքսանյանը չասաց այդ մասին, գուցե տեղյակ չէր, ես գիտեմ՝ մանրամասն քննություն կա արված, դեպքի հանգամանքները բացահայտված են, կրկին ձեռնպահ կմնամ կոնկրետ հանգամանքներ նշելուց այդ հանգամանքից ելնելով։ 
Յուրաքանչյուր դեպք բացի քրեական վարույթ նախաձեռնելը և քննության տեղի ունենալը, ՊՆ-ի կողմից էլ զուգահեռ անցկացվում է ծառայողական քննություն և դրա արդյունքում իրենք կարգապահական պատասխանատվության են ենթարկում բոլոր այն զինծառայողներին, սպաներին, որոնք թերացել են»։

«Առավոտ»

  • Լրահոս
  • Close
Մարիա Ալեքսանյանը՝ Ձիասպորտի Մոսկվայի Առաջնության Հաղթող

26-02-2024 | 17:08

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող
Պուտինի Եւ Էրդողանի Հանդիպումը Կկայանա Միայն Ռդ-Ում Նախագահական Ընտրություններից Հետո․ Պեսկով

26-02-2024 | 16:00

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սկսել Է Պայքարը «Chess Ladies Graz 2024»-Ում

26-02-2024 | 15:21

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Լեհ Ֆերմերներն Արգելափակել Են Բեռնատարների Երթևեկությունը Գերմանիայի Հետ Սահմանին

26-02-2024 | 15:17

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին
Պաղեստինի Վարչապետը Նախագահ Աբբասին Է Ներկայացրել Կառավարության Հրաժարականը

26-02-2024 | 14:52

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
Մահվան Հովտի Անոմալ Լիճը Դեռ Չի Ցամաքել. Գիտնականները Ցնցված Են

26-02-2024 | 11:22

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են
Երկիրը Ծածկվել Է «Կատաղի» Մագնիսական Փոթորիկով. Ինչպես Դա Կազդի Մոլորակի Վրա

26-02-2024 | 11:09

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա
Բեռլինի Կինոփառատոնի Հաղթողները

26-02-2024 | 10:55

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
Անգլիայում 2000 Տարվա Վաղեմության Գտածոն Բացահայտել Է Նախկինում Անհայտ Հռոմեական Բնակավայրը

26-02-2024 | 09:52

Անգլիայում 2000 տարվա վաղեմության գտածոն բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրը
Google-Ի Համահիմնադրին Դատի Են Տվել Խաղաղ Օվկիանոսում Ինքնաթիռի Կործանման Համար

26-02-2024 | 09:40

Google-ի համահիմնադրին դատի են տվել Խաղաղ օվկիանոսում ինքնաթիռի կործանման համար
Լճի Հատակին Հայտնաբերել Են 1982 Թ․ Ուղևորներով Անհետացած Ավտոմեքենան

26-02-2024 | 09:34

Լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Հայտնաբերվել Է Պոլ Սեզանի Անհայտ Կտավը

25-02-2024 | 12:21

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի անհայտ կտավը
Հիրոսիմայի Ռմբակոծության Ժամանակ Հալված Ժամացույցն Աճուրդում Վաճառվել Է Ավելի Քան 31 Հազար Դոլարով

25-02-2024 | 10:28

Հիրոսիմայի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով
Ինչպես Են Կետերը Երգում Առանց Խեղդվելու

25-02-2024 | 10:23

Ինչպես են կետերը երգում առանց խեղդվելու

Նմանատիպ լուրեր

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Լուրեր

Calendar26-02-2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Լուրեր

Calendar26-02-2024

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա

Լուրեր

Calendar26-02-2024

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Մշակութային լուրեր

Calendar26-02-2024