CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ236

Այլասերումը խորն է եւ անդառնալի

Այլասերումը խորն է եւ անդառնալի

Պատկերացրեք մի պահ, որ վարչապետ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում եւ պնդում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերն իրենց վատ են պահել, դրսեւորել են ռուսամետություն, եւ օսմանյան կառավարությունը ստիպված էր նրանց տեղափոխել պետության այլ տարածքներ: (Գուցե «խաղաղության օրակարգի» շրջանակներում նման բաներ ասելու կարիք լինի):

Արդյո՞ք ՀՀ առաջին դեմքի նման հայտարարությունն այսօր համընդհանուր զայրույթ կառաջացնի Հայաստանում: Վստահ եմ, որ չի առաջացնի. այդպիսի արձագանք կլիներ 10, 20, 30 տարի առաջ, բայց ոչ այսօր: Հիմա էլ, իհարկե, հասարակության մի մասը կզայրանա, մյուս մասը բացարձակապես անտարբեր կլինի, իսկ երրորդ՝ ամենաագրեսիվ եւ աղմկոտ մասը կաջակցի Փաշինյանին հետեւյալ «փաստարկներով». «Բա ճիշտ է ասում, վերջապես ճշմարտությունը հնչեց, 100 տարի լացել ենք, ի՞նչ ենք շահել: Բա ռուսները, բա դաշնակները, բա նախկինները: Չե՞ք տեսնում, ինչ լավ են Երեւանում աշխատում նոր ավտոբուսները, եթե չեք տեսնում ուրեմն պիցցայակեր եք, ռսաստրուկ եւ հինգերորդ շարասյուն…»:

Եվ քանի որ այդ կարծիքն ամենաբարձրաձայնն է հնչելու, նրանք, ովքեր ծանոթ են պատմական փաստերին եւ զայրացած են դրանց խեղաթյուրմամբ, աստիճանաբար կլռեն: Կամ էլ կխոսեն, բայց կհայտնվեն հասարակության լուսանցքում: Գործելու է Է.Նոյել-Նորմանի հայտնաբերած «լռության պարույրի» օրինաչափությունը, երբ մարդիկ միանում են «ճղճղան» եղանակով արտահայտած կարծիքին՝ վախենալով «սպիտակ ագռավ» երեւալ: Ինչի՞ համար եմ ես այս մտափորձն անում: Նպատակս է ցույց տալ, թե որքան ենք մենք դեգրադացվել:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր հասարակության պահվածքն ինձ համար ցուցիչ է այդ խորը, անդառնալի այլասերման. մարդիկ պատրաստ են լուռումունջ կուլ տալ իշխանության ստերը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ պատերազմում պարտության պատճառների, եւ թե՛ պարտությանը հետեւած իրադարձությունների մասին: Այլասերումը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ 6 տարում, դա տասնամյակների գործընթաց է, եւ դա, անշուշտ, պետական, քաղաքական եւ մտավոր վերնախավի մեղքն է:

Փաշինյանը (եկեք այս հարցում նրան արժանին մատուցենք) շատ լավ ճանաչում է ՀՀ քաղաքացիների հիմնական զանգվածին: Եվ ես չեմ զարմանա, եթե նա (նույն օրակարգի շրջանակներում) մի օր ասի, որ Հայաստան երբեք չի եղել, եւ այն տարածքը, որտեղ մենք ապրում ենք, Ադրբեջանից զավթած հողերն են: Դարձյալ վստահ եմ, որ դա նորմալ կընդունվի այդ զանգվածի կողմից: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր