CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ138

Այս Շարժումը իշխանափոխության մասին չէ. Արամ Աբրահամյան

Այս Շարժումը իշխանափոխության մասին չէ. Արամ Աբրահամյան

Քանի որ ՔՊ-ականների ուշքն ու միտքն իրենց աթոռներն են, իսկ մի մասի համար՝ նաեւ իրենց հարստությունները (քիչ չեն այնպիսիները, որոնք այս 6 տարում զգալի «հաջողությունների» են հասել), ուզում եմ նրանց հանգստացնել՝ այս օրերին իշխանափոխություն որեւէ վտանգ չկա: 
Այնպես որ պետք չէ խառնվել եւ էներգիա ծախսել՝ «Ռուսաստանի ագենտ», «նախկին թալանչիներ», «Քոչարյանը՝ շահառու» քարոզչական թեզերի վրա: «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը իշխանափոխության մասին չէ՝ անկախ հռետորների ելույթներից եւ հրաժարականի պահանջներից:
 Հասկանում եմ, որ ՔՊ-ականների եւ ՔՊ-ամերձ շրջանակների երեւակայությունը պաշտոնից եւ փողից այն կողմ չի գնում, բայց հավատացնում եմ ձեզ՝ կան մարդիկ, որոնք դրանք չեն կարեւորում, եւ կան բաներ, որոնք իրենց այդ ճղճիմ մտահոգություններից կարեւոր են: Մեր ժողովրդի համար այսօր ամենակարեւորը պարտությամբ պայմանավորված կուչ եկած, ստորացած վիճակից դուրս գալն է, սեփական ուժերի նկատմամբ հավատը, ազգային արժանապատվությունը վերագտնելն է: Իսկ դրա հիմքում իրար հանդեպ սերը վերականգնելն է: 
Սերն այս դեպքում զգացմունք չէ՝ պարզ է, որ մենք չենք կարող բոլորի նկատմամբ դրական զգացմունքներ ունենալ, մենք չենք կարող բոլոր մարդկանց հավանել, ինչպես եւ մենք չենք կարող բոլոր մարդկանց դուր գալ: Բայց մենք կարող ենք, անկախ վերաբերմունքից, իրար բարին ցանկանալ: Եվ դա տարածենք ոչ միայն մեզ սիրողների եւ բարեկամների վրա: Հակառակ դեպքում հեթանոսներից ու մաքսավորներից չենք տարբերվի (Մաթ. 5:46,47):
Նիկոլականությունը, որը 2008 թվականից հետո ծնվել եւ զարգացել է ՀԱԿ-ի ներսում, ելնում է ճիշտ հակառակ սկզբունքից՝ գտնել որքան հնարավոր է շատ թշնամիներ, թիրախներ՝ ինքնահաստատվելու նպատակով:
 Խոսել մերձավորիդ հետ շանտաժի, անձնական կոմպրոմատի, վարկաբեկման լեզվով՝ դա ոչ միայն քաղաքական պայքարի ոճ է, այլեւ մտածելակերպ, աշխարհայացք: Դա նման է քաղցկեղի, որն այս դեպքում ուտում է ոչ թե մարդկանց մարմինը, այլ հոգին: Այս Շարժումը միտված է այդ հիվանդությունը բուժելուն: 
Եթե բուժումը հաջող ընթանա, տեղի կունենա ոչ միայն իշխանափոխություն (դա երկրորդական է), այլեւ հասարակության առողջացում:


 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»


 

  • Լրահոս
  • Close
Երեւանի Մասնակցությունը Հռոմի Ստատուտին Ուղիղ Վնաս Է Հասցնում Հհ-Ի Եւ Ռդ-Ի Հարաբերություններին. Ռդ Ագն

04-12-2024 | 21:56

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ
«Մենք Ադրբեջանի Վրա Հարձակվելու Որեւէ Պատճառ Չունենք, Առաջիկայում Մենք Պետք Է Դելիմիտացիայի Պրոցես Սկսենք»․ Փաշինյան

04-12-2024 | 21:53

«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք, առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք»․ Փաշինյան
Գերմանիան, Ըստ Ամենայնի, Զորքեր Կուղարկի Ուկրաինա

04-12-2024 | 18:22

Գերմանիան, ըստ ամենայնի, զորքեր կուղարկի Ուկրաինա
«Հովիկ Աղազարյանը Հատել Է Կարմիր Գծերը, Բոլոր Օրինական Միջոցները Կգործադրվեն՝ Նրան Մանդատից Զրկելու Համար»․ Փաշինյան

04-12-2024 | 18:20

«Հովիկ Աղազարյանը հատել է կարմիր գծերը, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ նրան մանդատից զրկելու համար»․ Փաշինյան
Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի  Եւ Ուկրաինայի Նախագահները Պետք Է Հեռանան. Մեդվեդև

04-12-2024 | 18:15

Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան. Մեդվեդև
Միրզոյանը Կմասնակցի Եահկ Նախարարական Խորհրդի 31-Րդ Հանդիպմանը

04-12-2024 | 18:13

Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը
Գարեգին Բ-Ն Իտալիայի Բոլզանոյի Քաղաքապետի Հետ Խոսել Է Հհ Անվտանգային Խնդիրներից

03-12-2024 | 16:37

Գարեգին Բ-ն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ խոսել է ՀՀ անվտանգային խնդիրներից
Երևանի Փոխքաղաքապետը Հաղորդում Է Ներկայացրել Դատախազություն՝ Կապված Հանրային Տրանսպորտի Վարորդների Գործողությունների Հետ

03-12-2024 | 16:33

Երևանի փոխքաղաքապետը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ կապված հանրային տրանսպորտի վարորդների գործողությունների հետ
Վրաստանում Տեղի Ունեցող Ցույցերի Ընթացքում 26 Մարդ Հոսպիտալացվել Է

03-12-2024 | 16:29

Վրաստանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում 26 մարդ հոսպիտալացվել է
Ամն-Ը Հայտարարել Է Ռուսաստանի Դեմ Նոր Պատժամիջոցների Մասին

03-12-2024 | 12:25

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Մեքենաների Շարասյուներով Եւ Թիկնապահներով Պտտվողներ Չեն Լինի․ Նգն-Ը Գործընթաց Է Մեկնարկել

03-12-2024 | 12:22

Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ը գործընթաց է մեկնարկել
Ստիպված Եմ Մերժել Մանդատը Վայր Դնելու Վերաբերյալ Հհ Վարչապետի Խնդրանքը. Աղազարյան

03-12-2024 | 12:19

Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը. Աղազարյան
Իդլիբ Քաղաքն Ազատագրվել Է Ահաբեկիչներից, Ոչնչացվել Է Հալեպը Գրավող Ահաբեկիչ-Առաջնորդը

01-12-2024 | 18:03

Իդլիբ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից, ոչնչացվել է Հալեպը գրավող ահաբեկիչ-առաջնորդը
Թբիլիսիում Ցուցարարները Ներխուժել Են Խորհրդարանի Շենք, Կենտրոնական Փողոցները Կաթվածահար Են Եղել

01-12-2024 | 18:00

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Խորհրդարանի շենք, կենտրոնական փողոցները կաթվածահար են եղել
Հթմմ Շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի Հոբելյանի Առթիվ

01-12-2024 | 11:50

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի հոբելյանի առթիվ

Նմանատիպ լուրեր