08-12-2024 | 15:58
ՔՊ վարչության նիստը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 9-ին:
Նիստը դեռ պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: Օրակարգում Արդարադատության նախարարի թեկնածուների հարցն է լինելու:
ՔՊ-ում նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել են առաջադրվել այդ պաշտոնին։
Արդյունքում երկու թեկնածուների շուրջ է գնացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան և Արփի Դավոյան, թեև վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության և արդարադատության հետ։
Տեղեկատվությունը՝ www.armlur.am