CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ87

Այսօր Ավագ ուրբաթն է. Աստված հողից արարեց Ադամին իր պատկերով ու նմանությամբ, ապա նրա կողից ստեղծեց Եվային

Այսօր Ավագ ուրբաթն է. Աստված հողից արարեց Ադամին իր պատկերով ու նմանությամբ, ապա նրա կողից ստեղծեց Եվային

Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 13) սկսվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

www.news.am

  • Լրահոս
  • Close
Վերջին Դաս. Քանի՞ Շրջանավարտ Ունի Հայաստանն Այս Տարի

23-05-2025 | 15:43

Վերջին դաս. Քանի՞ շրջանավարտ ունի Հայաստանն այս տարի
Ռուսաստանը Նշել Է Հայկական «Խաղաղության Խաչմերուկ» Նախաձեռնության Իրականացման Պայմանները

23-05-2025 | 15:42

Ռուսաստանը նշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման պայմանները
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քահանա Հայրերին Պատգամել Է Հայորդիներին Համախմբել՝ Ի Խնդիր Հայրենիքում Առկա Դժվարությունների Հաղթահարման

23-05-2025 | 12:23

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամել է հայորդիներին համախմբել՝ ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման
Մովսեսի Բնակիչները Գիշերը Կրակոցների Ձայներ Են Լսել. Ոսկան Սարգսյան

23-05-2025 | 12:21

Մովսեսի բնակիչները գիշերը կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան
Նգ Փոխնախարար. Գնալով Ավելի Շատ Արցախցիներ Են Սկսել Դիմել Հայաստանի Քաղաքացիություն Ստանալու Համար

23-05-2025 | 12:15

ՆԳ փոխնախարար. Գնալով ավելի շատ արցախցիներ են սկսել դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար
Այսօր Դպրոցներում «Վերջին Զանգ»-Ն Է

23-05-2025 | 12:14

Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է
Իրեն «Եվրոպական Ժառանգության Մաս» Համարող Ադրբեջանը Ոչնչացրել Է Ստեփանակերտում Գտնվող Շառլ Ազնավուրի Կիսանդրին (Ֆոտո)

22-05-2025 | 15:00

Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին (ֆոտո)
Ցանկացած Ապաշրջափակում Պետք Է Լինի Հայաստանի Ազգային Ինքնիշխանության Ներքո. Իրանի Դեսպան

22-05-2025 | 14:55

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
Ցեղասպանության Հուշահամալիր Այցը Հանվել Է Օրակարգից՝ Լավրովը Միայն Ծաղկեպսակ Է Ուղարկել

22-05-2025 | 14:08

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից՝ Լավրովը միայն ծաղկեպսակ է ուղարկել
Վարդանյանների Այգու Շատրվաններն Այսօրվանից Երգում Ու Պարում Են

22-05-2025 | 14:05

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Հայաստանը Վերացնում Է Մուտքի Վիզայի Անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության Եւ Օմանի Սուլթանության Քաղաքացիների Համար

22-05-2025 | 14:02

Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար
Պապի Առաջին Այցը Կլինի Թուրքիա

22-05-2025 | 14:01

ՊԱՊԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանա-Իրանական Համատեղ Զորավարժություններ. Ի՞Նչ Է Հայտնի

22-05-2025 | 13:38

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ
Իրանի Ագն-Ն Հաստատել Է. Ամն-Ի Հետ Բանակցությունների Հաջորդ Փուլը Կանցկացվի Մայիսի 23-Ին Հռոմում

22-05-2025 | 13:36

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է. ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի մայիսի 23-ին Հռոմում
Կառավարությունը Բացասական Եզրակացություն Տվեց Հայոց Ցեղասպանության Ժխտման Քրեականացման Նախագծին

22-05-2025 | 11:56

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին

Նմանատիպ լուրեր