CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ89

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ

Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով.

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։

Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ և կերտեց իր փառապանծ հաղթանակները։

Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։

Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։

Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը»։

  • Լրահոս
  • Close
Իտալացի Հանդիսատեսը, Շրջանցելով Ավանդույթը, Կրկին Պահանջեց Կոմիտասի Մանրանվագները

22-06-2024 | 05:37

Իտալացի հանդիսատեսը, շրջանցելով ավանդույթը, կրկին պահանջեց Կոմիտասի մանրանվագները
Մահացել Է Պելեի Մայրը

22-06-2024 | 04:50

Մահացել է Պելեի մայրը
Եվրամիությունը Կքննարկեն Վրաստանի Դեմ Հնարավոր Սահմանափակումները

21-06-2024 | 20:53

Եվրամիությունը կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները
Պաղեստինը Ճանաչելու Երևանի Որոշումը Լուրջ Հետևանքներ Կունենա Հհ-Ի Եւ Իսրայելի Հարաբերությունների Վրա

21-06-2024 | 19:14

Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա
Բելառուսի Ագն-Ն Բողոքի Նոտա Է Հղել Հայաստանին

21-06-2024 | 18:33

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին
Հայաստանի Հանրապետությունը Ճանաչում Է Պաղեստինի Պետությունը․ Ագն

21-06-2024 | 13:09

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ
Ադրբեջանի Խորհրդարանը Դիմել Է Ալիևին՝ Արտահերթ Ընտրություններ Նշանակելու Խնդրանքով

21-06-2024 | 13:06

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով
Հուսով Ենք՝ Երևանը Կհստակեցնի Իրավիճակը Եւ Պաշտոնական Որոշում Կկայացնի՝ Լինե՞Լ Հապկ-Ի Կազմում, Թե՝ Չլինել. Կազմակերպության Գլխավոր Քարտուղար

21-06-2024 | 13:04

Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իրավիճակը և պաշտոնական որոշում կկայացնի՝ լինե՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե՝ չլինել. կազմակերպության գլխավոր քարտուղար
Իշխանությունը Կորցրեց Պատմական Պահը

21-06-2024 | 11:05

Իշխանությունը կորցրեց պատմական պահը
Ուկրաինայի Ապագան Նատօ-Ում Է. Մեթյու Միլլեր

21-06-2024 | 09:10

Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Բլինքենն Ալիևի Հետ Զրույցում Նշել Է Հայաստանի Հետ Խաղաղության Համաձայնագրի Անհապաղ Կնքման Կարևորության Մասին

21-06-2024 | 09:09

Բլինքենն Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ կնքման կարևորության մասին
Հանրային Հեռարձակողի Խորհրդի Անդամ Վահրամ Մարտիրոսյանի Լիազորությունները Դադարեցվել Է

21-06-2024 | 09:06

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանի լիազորությունները դադարեցվել է
Բուլղարահայ Ռայա Նազարյանն Ընտրվել Է Բուլղարիայի Ազգային Ժողովի Նախագահ

20-06-2024 | 19:46

Բուլղարահայ Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ
Շրջանառության Մեջ Են Դրվել Երկու Նամականիշ՝ Նվիրված Սերգեյ Փարաջանովի Ծննդյան 100-Ամյակին

20-06-2024 | 16:38

Շրջանառության մեջ են դրվել երկու նամականիշ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին
Ամն-Ում Մահացել Է Դերասանուհի Վիոլետա Գևորգյանը

20-06-2024 | 12:19

ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը

Նմանատիպ լուրեր

Իտալացի հանդիսատեսը, շրջանցելով ավանդույթը, կրկին պահանջեց Կոմիտասի մանրանվագները

Մշակութային լուրեր

Calendar22-06-2024

Մահացել է Պելեի մայրը

Միջազգային լուրեր

Calendar22-06-2024

Եվրամիությունը կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024

Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024

Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իրավիճակը և պաշտոնական որոշում կկայացնի՝ լինե՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե՝ չլինել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Պաշտոնական լուրեր

Calendar21-06-2024