
27-09-2023 | 19:16
Հայաստանի Թեքեյան մշակութային միության շնորհավորանքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ․
«Վեհափառ Տեր,
Ընդունեք Հայաստանի Թեքեյան մշակութային միության շնորհավորանքը Ձերդ սրբության ծննդյան օրվա կապակցությամբ:
Ձերդ Սրբության գահակալության ողջ ընթացքում Հայրապետական օրհնությունն եք բերել Հայաստանի Թեքեյան մշակութային միության հայանպաստ և մշակութապահպան ծրագրերին։ Մեզ համար մեծագույն պատիվ է, որ Միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր եք՝ ի նշան հայրենիքին և հայ ժողովրդին անձնվեր ծառայության։
Առավել քան վստահ ենք, որ Ձեր գահակալության գալիք տարիները ևս կնշանավորվեն մեր պետության հզորացմանն ու հայոց հավատի ամրապնդմանն ուղղված աստվածահաճո նոր ձեռնարկումներով։
Լիահույս ենք, որ ամենազոր Աստծո կամոք և Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ կառաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին՝ հանուն բարօրության եւ համազգային նպատակների իրականացման»: