10-11-2025 | 15:26
Այսօր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Թեքեյան մշակութային միության անդամ Ռուբեն Արամի Սաֆրաստյանի հոբելյանն է։
ՀԹԹՄ Կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել հոբելյարին, որում մասնավորապես ասված Է՝
<<Դուք միջազգային գիտական հանրության մեջ արժանվույնս ճանաչված արևելագետ-թուրքագետ եք, որի գիտական և հասարակական գործունեությունը մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը, ազգային ինքնության պահպանմանը և միջազգային գիտական հարթակներում Հայաստանի արժանի ներկայացմանը, նոր հորիզոններ բացելով հայ պատմագիտական մտքի զարգացման համար։ Ձեր գիտական նվիրումը և հասարակական գործունեությունը օրինակելի են երիտասարդության համար։
Ցանկանում ենք ամուր առողջություն, ստեղծագործական անսպառ ուժ, գիտական ձեռքբերումներ՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համաշխարհային գիտության>>։