CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ544

Բաբելոնից մինչև 20-րդ դար․ վերահրատարակվել է Զատիկ Խանզատյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»

Բաբելոնից մինչև 20-րդ դար․ վերահրատարակվել է Զատիկ Խանզատյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»

Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ վերահրատարակվել է 20-րդ դարի ամենահայտնի հայ քարտեզագիրներից մեկի՝ Զատիկ Խանզատյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»։ Այն շուրջ 500 քարտեզ է ներառում է։ Վերականգնող քարտեզագիր Վարդան Մխիթարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ այդ ատլասը, նախևառաջ, Հայաստանի բազմադարյա պատմության գիտական ապացույցն է։ Պատմաբանները կարևորել են նաև դրա գիտաքաղաքական նշանակությունը մերօրյա իրադարձությունների համատեքստում։

«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» շուրջ 500 քարտեզով ներկայացնում է հայոց պատմության գրեթե բոլոր էջերը՝ հնագույնից մինչև նոր ժամանակներ։ Քարտեզագիր Վարդան Մխիթարյանն է վերականգնել 20-րդ դարի դարի ամենահայտնի քարտեզագիրներից մեկի՝ ֆրանսահայ Զատիկ Խանզատյանի նշանավոր աշխատությունը։ «Ռադիլուր»-ի հետ զրույցում վերականգնող-քարտեզագիրը մանրամասնում է՝ բնօրինակից շատ հեռու չի գնացել, ավելացրել է միայն հեղինակի կանսագրությունը, «Առաջաբան» և «Բովանդակություն» բաժինները․

«Վերահրատարակելով Զատիկ Խանզատյանի ատլասը, մենք նպատակ ենք ունեցել ցույց տալու, որ մեր պատմությունը բավական հին է, ինչի մասին խոսում են մեր պատմական քարտեզները։ Ես ասեմ, որ ատլասում ընդգրկված են 500-ից ավել քարտեզներ, դրանք բազմալեզու են, մինչև անգամ Օսմանյան շրջանի քարտեզներ կան, որտեղ Հայաստան անունը գրված է, իսկ Հայաստան անունը քարտեզներում երևում է Հերոդոտոսից, Ստրաբոնից, Պտղոմեոսից սկսած։ Տեղ է գտել նաև Բաբելոնյան քարտեզը կավե տախտակի վրա, որը համարվում է առաջին քաղաքական քարտեզը, որտեղ երևում է նաև Հայաստան անունը՝ Բաբելոնի, Ասորեստանի հետ մեկտեղ»։

 

Ֆրանսերեն բնօրինակով ատլասը վերահրատարակվել է հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն։ Վերահրատարակության նախաձեռնողը Թեքեյան մշակութային միությանն է, մեկենասը՝ Ռուբեն Գրիգորյանը։

Հովանավորը կարևորում է հատկապես այն, որ ատլասի շնորհանդեսը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ․

«Ինչու՞ ենք մենք հիմա մտածել, որ պետք է դա վերահրատարակվի, ի՞նչ նպատակ ունենք ցույց տալու, որ հազարավոր տարիներով մենք ունեցել ենք քարտեզներ, տարածքներ, որտեղ մենք ապրել ենք, ի՞նչ մի նշանակություն ունի դա, երբ հազարավոր տարիներ պետականություն չենք ունեցել և հիմա, ինչպես մենք տեսնում ենք, ակնհայտ է, որ ուժեղի տրամաբանությունը գերակշռում է աշխարհում։ Այս կոնտեքստում՝ շատ կարևոր մի հարց է առաջանում Եղեռնի տարելիցին, որին մնացել է մի քանի օր, ավելի ակտուալ է դառնում այդ հարցերի պատասխանը»։

 

Պատմաբան, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ վերահրատարակված ատլասի արժեքն առաջին հերթին դրա գիտահեն ու փաստական լինելն է։

«Այո, քարտեզ ստեղծելը շատ դժվար է, բայց քարտեզին ծանոթանալը գիտաքաղաքական առումով շատ ավելի հեշտ է և շատ ավելի նպատակային։ Գաղտնիք չէ, որ ներկա սերունդը և ոչ միայն ներկա սերունդը, նաև մեր սերունդը այնքան էլ չէր սիրում շատ կարդալ և քարտեզին էր տալիս նախապատվությունը, որովհետև քարտեզը, ինչ-որ իմաստով պատկեր լինելով, նաև նկար էր իրենից ներկայացնում։ Մարդիկ ուսումնասիրում էին քարտեզները, և դրանով, կարծես թե իրենց պահանջները, պահանջմունքները բավարարում էին կապված գիտության տվյալ ոլորտի հետ»։

Ճշգրիտ քարտեզների վերահրատարակումը նաև ժամանակակից տեղեկատվական պատերազմի կարևոր մաս է՝ ասում է պատմաբանը․

«Օրեցօր համոզվում ենք, որ հաստափոր աշխատություններ սեղանին դնելը մի կողմից լավ է, մյուս կողմից վատ է, որովհետև շատ չի ընթերցվում, դրան գալիս է փոխարինելու քարտեզը։ Տեսեք, ատլասների հրատարակությունը միշտ շատ ավելի արդյունավետ է եղել, և դուք ուշադրություն դարձրեք, քարտեզների հարցում, երբ մեր հարևանների հետ պայքար է մղվում ՝թուրքերի և ադրբեջանցիների, նրանք ավելի շատ նախապատվությունը տալիս են աշխատություններին, քան թե քարտեզներին, որովհետեւ քարտեզները շատ խոսուն են»։

Մեծածավալ ատլասը համեմվել է հայկական նախշազարդերով, իսկ երկարակեցությունն ապահովել է փայտե պատյանը։ Ատլասի առաջին օրինակները հեղինակները նվիրեցին կրթական ու հայագիտական կազմակերպություններին՝ Մատենադարանին, Ազգային գրադարանին, համալսարաններին, ԱԺ գրադարանին։ Առաջիկայում դրանք կնվիրաբերվեն նաև Հայաստանից դուրս գործող հայագիտական ու մշակութային կենտրոններին։

www.hy.armradio.am

 

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր