CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ500

Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի վարձակալած տուն։ Պարզ է, որ խուզարկելու։

Հետոն էլ է պարզ. հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ի դեպ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մի քանի օր առաջ արցախցիների հետ մասնակցում էր Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը։

Մելիքյանի հրապարակումից քիչ անց ՔԿ-ն հայտնեց Դավիթ Սարգսյանի ձերբակալման որոշման մասին։

Խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնց թվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Հայտնում է քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ․Ս․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս․ Ղ․-ի ու Գ․ Պ․-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ․ Ս․-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ․ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ․-ին ու Գ.Պ․-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ 

Ս․Բ․-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  Ս․Ղ․-ին և Գ․Պ․-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ 

Ս․Ղ․-ն և Գ․Պ․-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս․-ն, Ս.Ղ․-ն և Գ.Պ․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ․Ս․-ի, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս․Բ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, տնային կալանք էր կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր