17-01-2025 | 19:30
«Բաքվի նախաձեռնող խումբը կրթաթոշակներ կտրամադրի գաղութատիրության դեմ պայքարող երկրների երիտասարդներին»,-հայտարարվել է Կոնգրեսում։ Մասնակցել են Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անտիլյան կղզիների խմբի անկախության համար համար պայքարող 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ։
Քննարկումը կազմակերպել է Ժողովրդական կուսակցությունը՝ Գվադելուպայի ազատագրման միության և Բաքվի նախաձեռնող խմբի անդամ Աբբաս Աբասովի աջակցությամբ։
«Այս տարվանից մեր կազմակերպությունը կրթաթոշակներ կտրամադրի այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են սովորել Ադրբեջանում: Բաքվի նախաձեռնող խումբը նշում է, որ ֆրանսիական ոստիկանությունը, ձերբակալելով գաղութատիրական շարժման անդամներին, նրանց վերաբերվել է որպես ահաբեկիչների և բանտարկյալների ընտանիքներին գաղտնի տեղափոխել Փարիզ»,- ասել է Աբաս Աբասովը։
Օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանը, որը միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոչնչացնելով, աշխարհի աչքի առաջ պատերազմեց շրջափակված Արցախի դեմ, ապա արցախցիներին բռնի տեղահանեց իրենց Հայրենիքից, միջազգային հարթակներում ու Կոնգրեսում հանդես է գալիս որպես բռնության, գաղութատիրության դեմ «պայքարող» երկիր։ Բնականաբար, Բաքվի թիրախը Ֆրանսիան է, պատճառը՝ Հայաստանին զենք տրամադրելը։