CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ48

Բաքվի արձագանքը «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևի ընդունմանը

Բաքվի արձագանքը «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևի ընդունմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը։

Մենք վճռականորեն մերժում ու խստորեն դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2517 (2023) բանաձևը և թիվ 2260 (2023 թ.) խորհրդատվությունը։ Այս կառույցը հերթական անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի նկատմամբ անաչառ մոտեցում ցուցաբերելու անկարողությունը, — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն շարունակում է «անհիմն խոսակցությունների և տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն։

Ըստ պաշտոնական Բաքվի, այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնական որոշումներին և փաստաթղթերին։ Ավելին, ինչպես պնդում է ԱԳՆ-ն,հակաահաբեկչական գործողության հանգեցրած իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունն ու Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի հարգումն ու տեղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված քայլերի անտեսումը վկայում են Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի երկարաժամկետ կանխակալ վերաբերմունքի մասին։

«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու վերաբերյալ և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի են: Ավելին, մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի վրա լույս չսփռելը, ականների սպառնալիքը, որը 44-օրյա պատերազմից հետո զոհերի թիվը հասցրեց 333-ի, և նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում գրանցված ավերածությունների չափը խորապես մտահոգիչ են», — նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը, որոնք խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները ։

«Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և Ադրբեջանի Ղարաբաղի շրջանիհայ բնակչության վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ», — ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Վերոնշյալ բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

  • Լրահոս
  • Close
Անհրաժեշտ Է Միջազգային Երաշխիքների Ներքո Կյանքի Կոչել Լղ-Ից Տեղահանվածների Վերադարձի Իրավունքը. Հունաստանում Հհ Դեսպան

28-11-2023 | 20:22

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի

Նմանատիպ լուրեր

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023