
28-11-2023 | 18:11
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան․ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան։
Նա նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է Հայաստանի՝ տարածաշրջանում ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների հավանական իրագործմանը։ Հաջիզադեն զրպարտել է, թե իբր շուրջ 30 տարի Հայաստանն օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքների մի մասը և հիմա էլ չի հրաժարվում ագրեսիվ քաղաքականությունից և հռետորաբանությունից։
«Ֆրանսիայի հակաադրբեջանական զրպարտիչ արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը ծառայող քայլերը ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան Տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությունը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։