CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ46

ԲԱՔՎՈՒՄ  ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ՄՆԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ».

ԲԱՔՎՈՒՄ  ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ՄՆԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ».

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում,  Բաքվում  պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»: Ստորև թարգմանաբար  ներկայացվում է  հոդվածը՝  որոշ կրճատումներով.

«Ռուբեն Վարդանյանը  Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները  օգուտ  չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և  Ղարաբաղի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ: 
… Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝  տարածաշրջան, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց  Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։

Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։

«Ղարաբաղի նկատմամբ միջազգային  այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել  է Ռուբեն Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը։

Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։
Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վիճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում  իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։

Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը  բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ  էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա:
Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես  բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։

Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։
Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել  պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց  փակել Միջազգային Կարմիր Խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։
…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ երկրի ներսում և արտերկրում:  Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։

Վարդանյանը  բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», - ասել է նա աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

www.hraparak.am 

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր