CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ387

Բարձր արվեստն այսօր առավել կարևոր է

Բարձր արվեստն այսօր առավել կարևոր է

Անցած երկու օրերին համացանցում հանդիպեցի շատ խիստ գնահատականների՝ Թաթա Սիմոնյանի համերգի մասնակիցների հասցեին: Չեմ կիսում այդ գնահատականները՝ մարդիկ իրավունք ունեն բավարարելու իրենց գեղագիտական պահանջմունքներն՝ իրենց ճաշակին կամ նույնիսկ՝ օրվա տրամադրությանը համապատասխան: Այլ հարց, որ ես ինքս չէի գնա այդ համերգին՝ իմանալով, որ գտնվելու եմ Հայաստանի այսօրվա ծանր վիճակի համար գլխավոր պատասխանատուի հետ նույն տարածքում: Պարզ է, որ Թաթայի կատարած երգերը զվարճանալու, «քեֆ անելու» համար են: 
Բայց, եթե մենք սկսենք կամայական գծեր դնել «բարձր» եւ «ոչ բարձր» արվեստի միջեւ, ապա շատ հեռուն կգնանք. մեկը կարող է ասել, որ «Բիթլզի» երգերը կամ Յոհան Շտրաուսի վալսերը նույնպես բարձր արվեստ չեն: Իհարկե, ավելի գերադասելի են այն երաժշտական գործերը, այն գրքերը, ներկայացումները, կտավները, ձայնագրությունները, տեսանյութերը, որոնք մարդկանց միտքն են շարժում, դուրս են բերում նրանց կենցաղային հարթությունից: Ավելին՝ կարծում եմ, այսօր դրանք ավելի կարեւոր են, քան երբեւէ: 
Մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ այդ երկրի ղեկավարը մեզ մշտապես հիշեցնում է դրա մասին: Հայաստանի իշխանությունը, խոսելով ինչ-որ՝ միայն իրեն հայտնի «խաղաղության» մասին, փաստորեն հանդես է գալիս հակառակորդի կողմից: Կհարցնեք՝ այս վիճակում ի՞նչ արվեստ:

Բայց եկեք հարցին մոտենանք այլ կողմից՝ ինչո՞ւ է հայաստանցիների մեծամասնությունը հաշտվում ազգային նվաստացման հետ, ինչո՞ւ է հանդուրժում այս աղետը բերած իշխանությանը: Գուցե պատճառներից մեկը տգիտությունն է, ցինիզմն է, իրական արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը: Արդյո՞ք 1988-ի հայ հասարակությունն իրեն այդպես կպահեր: 
Ակնհայտորեն ոչ՝ որովհետեւ այդ հասարակության կրթական ցենզը զգալիորեն ավելի բարձր էր: Եվ, հետեւաբար, մարդկանց կրթելը, դաստիարակելն այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկն է: 
…Տեսագրություններից մեկում ես խոսել եմ Եղիա մարգարեի մասին: Օգտատերերից մեկն արձագանքել է՝ «Հերիք է հրեաներին գովեք, խոսեք հայոց պատմության մասին»: 
Գուցե չհամաձայնեք ինձ հետ, բայց կրկնեմ՝ մեր ներկայիս իրավիճակի եւ մեր քաղաքացիների մեծամասնության կրթական մակարդակի միջեւ ուղիղ կապ կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
1,8 Մլրդ Հավելյալ Հատկացում՝ 300 Դպրոցի Եւ 500 Մանկապարտեզի Կառուցման, Վերակառուցման, Նորոգման Եւ Գույքով Ապահովման Ծրագրի Կատարմանը

06-11-2025 | 15:48

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը
Երեկ Ուշ Երեկոյան Սերժ Սարգսյանին Հրավիրել Են Հակակոռուպցիոն Կոմիտե. Փաստաբան

06-11-2025 | 15:09

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան
Հրանտ Թոխատյանի Վերադարձը Բեմ՝ «Առաքել»-Ով

06-11-2025 | 15:05

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով
Ալիևի Ելույթից Հետո Նրանց Պաշտոնական Լրատվամիջոցներն Արդեն Էլ Ավելի Մեծ Թափով Են Սկսել Թիրախավnրել Հայաստանը Եւ Հայ Ժողովրդին. Ադրբեջանագետ

06-11-2025 | 14:43

Ալիևի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավnրել Հայաստանը և հայ ժողովրդին. ադրբեջանագետ
Ռուբենը Մեր Ժողովրդի Պայքարի Կենդանի Ոգին Է, Նրա Աննկուն, Հայրենասեր Եւ Մարդասեր Տեսակի Իրական Մարմնացումը. Չալաբյան

06-11-2025 | 14:34

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան
Ալեն Սիմոնյանն Ընդունել Է Սաուդյան Արաբիա-Հայաստան Բարեկամական Խմբի Ղեկավարի Գլխավորած Պատվիրակությանը

06-11-2025 | 14:32

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Երվանդ Երկանյանի Սիմֆոնիկ «Ձոն»-Ը՝ Էդուարդ Թոփչյանի Ղեկավարությամբ. Երևանում Կայացել Է Պրեմիերան

06-11-2025 | 14:29

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան
Ցանկացած Երկիր Ազատ Է Պարգևատրել Ում Ցանկանում Է. Փաշինյանը՝ Պուտինի Կողմից Գարեգին Բ-Ի Եղբորը Շքանշան Շնորհելու Մասին

06-11-2025 | 13:45

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին
Այս Իրադարձությունը Իրական, Շոշափելի Ներդրում Է Հարավային Կովկասում Խաղաղության Հաստատման Գործում. Օվերչուկը՝ Հայաստան Ցորեն Ուղարկելու Մասին

06-11-2025 | 13:44

Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին
Արդյո՞Ք Կառավարությունը Պատրաստվում Է Գնել Հէց-Ը Սեփականատերերից. Պարզաբանում Է Փաշինյանը

06-11-2025 | 13:42

Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը սեփականատերերից. պարզաբանում է Փաշինյանը
Միրզոյանը Կարևոր Է Համարում Հայաստանի Եւ Ադրբեջանի Հասարակությունների Շփումները

05-11-2025 | 15:28

Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները
Հայտնի Է Ուսուցիչների 2025 Թ. Կամավոր Ատեստավորման Ժամանակացույցը

05-11-2025 | 15:15

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Եմ-Ն Հայաստանին Է Փոխանցել Հհ-Եմ Վիզաների Ազատականացման Գործողությունների Ծրագիրը

05-11-2025 | 15:13

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ռուսաստանը Պատրաստվում Է «Ժողովրդական Պատերազմի»

05-11-2025 | 14:39

Ռուսաստանը պատրաստվում է «ժողովրդական պատերազմի»
Կրոնական Ինքնությունը Թուլացնում Է Ռուսաստանի Դիմադրողականությունը, Բայց Հայաստանում «Ամրապնդում»

05-11-2025 | 14:37

Կրոնական ինքնությունը թուլացնում է Ռուսաստանի դիմադրողականությունը, բայց Հայաստանում «ամրապնդում»

Նմանատիպ լուրեր