CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ204

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ բացվեց «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցահանդես։

Ցուցադրության ներկայացվեց նկարիչ-ստեղծագործողներ Արմենուհի Սաղդասարյանի, Գոհար Մաճկալյանի և Թանիա Մազեճեանի շուրջ 50 բատիկ աշխատանք։ Դրանք ներկայացնում են հեղինակների ինքնատիպությունն ու թեմատիկ ուղղությունները՝ ազգային խորհրդանիշների գործածմամբ հայոց պատմություն և մշակույթ, հայկական տառարվեստ և մանրանկարչության առանձնահատկություններ՝ բատիկի նոր տեխնիկաների բացահայտմամբ և կիրառմամբ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ստեղծագործողներին և կարևորեց ցուցադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա հայ արվեստասերներին ծանոթանալ բատիկի տեխնիկայով ստեղծագործող մերօրյա հեղինակներին։

«Ի դեմս այս հեղինակների՝ մենք տեսնում ենք այդ արվեստի արտահայտությունը Հայաստանում։ Օրինաչափ է, որ մետաքսանկարչությամբ զբաղվում են կանայք, քանի որ ամեն ինչ գեղեցիկ է իր բովանդակությամբ, էությամբ և արտահայտության ձևերով»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հեղինակներին մաղթեց ստեղծագործական ձեռբերումներ և հաջողություններ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության կազմակերպած ցուցադրությունները, որոնք վառ են պահում արվեստը, մշակույթը։

«Աստվածային օրհնությամբ է օժտված կինը՝ մարդ արարելու, իր միջոցով բարություն ու գեղեցկություն արտադրելու և փոխանցելու բոլորին․ այսօրվա ցուցահանդեսը ստեղծագործական շնորհի արտացոլանքն է տիկնոջ միջոցով։ Նորօրյա մեր պատմության մեջ մանրանկարչության  արվեստում և գեղանկարչության ոլորտում կանայք գերազանցում են տղամարդկանց, ինչը շատ ուրախալի է»,-նշեց Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ու մաղթեց, որ հեղինակներն արթուն պահեն իրենց ստեղծագործական շնորհը և արվեստի միջոցով առաջնորդեն գեղեցկության և բարության ճանապարհներով։

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Իվեթ Թաջարյանն այն կարծիքն է, որ յուրաքանչյուրի աշխատանքում հետաքրքիր պատգամներ կան։ Նա հաջողություններ մաղթեց նկարիչ-ստեղծագործողներին և հավելեց․ «Եթե Արմենուհի Սաղդասարյանի աշխատանքները կարծես լույսից դուրս եկած խորհրդանշական կոմպոզիցիաներ  են, երազանքների արտացոլանք, ապա Գոհար Մաճկալյանի մոտ՝ առարկայական, շոշափելի և իրականությունը ներկայացնող ստեղծագործությունն են, որոնցում  նա ներդաշնակորեն համադրել է իր և հայրենիքի ամուր կապը»,-նշեց արվեստաբանն ու անդրադառնալով Թանիա Մազեճեանի աշխատանքներին՝ հավելեց՝ նրա աշխատանքներում հեղինակի ապրումներն են՝ փնտրտուքներ, մտորումներ և ազատություն։

Գոհար Մաճկալյանը հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց ցուցադրության կազմակերպման համար և վստահեցրեց՝ շարունակելու են ստեղծագործել և արվեստասեր հանրությանը ներկայացնել մեզանում նոր, բայց արդեն սիրված դեկորատիվ արվեստի այս ուղղությունը՝ մետաքսանկարչությունը։

Նշենք, որ «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցադրությունը «Թեքեյան» կենտրոնում բաց կլինի մինչև ապրիլի 7-ը։

  • Լրահոս
  • Close
Հնգակողմ Հանդիպմանը Քննարկվել Են Տարածաշրջանային Տրանսպորտային Եւ Տնտեսական Ենթակառուցվածքների Ապաշրջափակմանը Եւ Այլ Թեմաներին Վերաբերող Հարցեր․ Հհ Պաշտոնական

01-06-2023 | 20:37

Հնգակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր․ ՀՀ պաշտոնական
Ադրբեջանի Եւ Հայաստանի Ղեկավարների Հաջորդ Հանդիպումը Կկայանա Հուլիսի 21-Ին․ Շառլ Միշել

01-06-2023 | 20:28

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին․ Շառլ Միշել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Հունգարիայի Փոխվարչապետի Գլխավորած Պատվիրակությանը

01-06-2023 | 20:18

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
Երեկ Նվաստացման Եւս Մի Կաթիլ Ավելացավ, Երբ Միացյալ Նահանգները Ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի Իշխանություններին Ներում Շնորհելու «Բարի Կամքը». Օսկանյան

01-06-2023 | 19:33

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը». Օսկանյան
Ռումինիայի Նախագահը Հորդորել Է Ուկրաինային Եւ Մոլդովային Պատրանքներ Չստեղծել Եմ-Ին Մոտալուտ Անդամակցության Վերաբերյալ

01-06-2023 | 19:27

Ռումինիայի նախագահը հորդորել է Ուկրաինային և Մոլդովային պատրանքներ չստեղծել ԵՄ-ին մոտալուտ անդամակցության վերաբերյալ
Քիշնևում Մեկնարկել Է Հնգակողմ Հանդիպումը

01-06-2023 | 19:24

Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը
Արցախից 14 Բուժառու Ուղեկցողների Հետ Տեղափոխվել Է Հայաստան

01-06-2023 | 17:35

Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Պատերազմող Երկրին Չի Կարելի Ընդունել Նատօ. Հունգարիայի Ագ Նախարարը՝ Ուկրաինայի Մասին

01-06-2023 | 17:34

Պատերազմող երկրին չի կարելի ընդունել ՆԱՏՕ. Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի մասին
Պուտինը «Կասկած Չունի», Որ Ռուսաստանը Հաղթելու Է

01-06-2023 | 17:16

Պուտինը «կասկած չունի», որ Ռուսաստանը հաղթելու է
Էրդողանը Պաշտոնապես Հայտարարվել Է Նախագահական Ընտրությունների Հաղթող

01-06-2023 | 17:14

Էրդողանը պաշտոնապես հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող
Ուկրաինայի Զինված Ուժերը Փորձել Է Ճեղքել Սահմանը. Ռդ Պն

01-06-2023 | 16:36

Ուկրաինայի զինված ուժերը փորձել է ճեղքել սահմանը. ՌԴ ՊՆ
Փաշինյանը Մասնակցել Է Եվրոպական Քաղաքական Համայնքի Երկրորդ Գագաթնաժողովին, Զրույցներ Ունեցել Մի Շարք Երկրների Առաջնորդների Հետ

01-06-2023 | 16:12

Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
Արայիկ Հարությունյանն Ընդլայնված Խորհրդակցություն Է Անցկացրել Կառավարությունում՝ Առկա Մարտահրավերների Քննարկման Նպատակով

01-06-2023 | 16:05

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
Պբ Ստորաբաժանումները Չեն Կրակել Շուշիի Շրջանի Օկուպացված Տարածքներում Տեղակայված Ադրբեջանական Դիրքերի Ուղղությամբ․ Ահ Պն

01-06-2023 | 16:04

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ
«Ղարաբաղ Տելեկոմ»-Ը  Սակագների Բարձրացման Մասին Լուրերը Հերքում Է

01-06-2023 | 12:20

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը սակագների բարձրացման մասին լուրերը հերքում է

Նմանատիպ լուրեր

Հնգակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր․ ՀՀ պաշտոնական

Պաշտոնական լուրեր

Calendar01-06-2023

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին․ Շառլ Միշել

Պաշտոնական լուրեր

Calendar01-06-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-06-2023

Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը». Օսկանյան

Պաշտոնական լուրեր

Calendar01-06-2023

Ռումինիայի նախագահը հորդորել է Ուկրաինային և Մոլդովային պատրանքներ չստեղծել ԵՄ-ին մոտալուտ անդամակցության վերաբերյալ

Պաշտոնական լուրեր

Calendar01-06-2023

Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը

Պաշտոնական լուրեր

Calendar01-06-2023

Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-06-2023

Պատերազմող երկրին չի կարելի ընդունել ՆԱՏՕ. Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի մասին

Միջազգային լուրեր

Calendar01-06-2023