CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ116

Բացառիկ համերգներ, հանրահայտ արտիստներ, լեփ-լեցուն դահլիճներ. Երևանյան միջազգային փառատոնը եզրափակվել է բարձր նոտայով

Բացառիկ համերգներ, հանրահայտ արտիստներ, լեփ-լեցուն դահլիճներ. Երևանյան միջազգային փառատոնը եզրափակվել է բարձր նոտայով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից է եղել Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգով։ Արտիստը նշում է՝ Հայաստանն իր տունն է, իսկ ֆիլհարմոնիկն իր հայրենիքի գլխավոր նվագախումբն է, որի հետ հայ, ինչպես նաև արտասահմանյան հանդիսատեսի առջև ելույթ ունենալը միշտ ջերմ ու նվիրական զգացմունքներ է արթնացնում։

Փառատոնի եզրափակիչ կուլմինացիոն համերգներից է եղել հոկտեմբերի 17-ին հռչակավոր նորվեգացի ջութակահարուհի Վիլդե Ֆրանգի մասնակցությամբ երեկոն: Նա առաջին անգամ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Հայաստանում՝ կատարելով Բելա Բարտոկի հազվադեպ հնչող Ջութակի կոնցերտ թիվ 2-ը: Ֆրանգի դեբյուտը կայացել է 12 տարեկանում Օսլոյի Ֆիլհարմոնիկի հետ՝ աշխարհահռչակ դիրիժոր Մարիս Յանսոնսի ղեկավարությամբ: 11 տարեկանից նրա մենթորն է լեգենդար ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերը: Ֆրանգը մշտապես ելույթներ է ունենում Զալցբուրգի, Վերբիեի, Լյուցեռնի հեղինակավոր փառատոններում, ինչպես նաև Կոցերտգեբաու, Մուսիքֆեռայն և այլ համերգասրահներում: The Guardian-ը Ֆրանգի կատարմամբ Էլգարի Ջութակի կոնցերտի ձայնագրության մասին գրել է. «Նրա բացառիկ կատարումն այս կոնցերտի երբևէ արված լավագույն ձայնագրություններից է»: Նա Warner Classics-ի բացառիկ արտիստ է, իր ձայնագրություններն արժանացել են բազում մրցանակների։

Հաջորդ նշանակալի համերգը կայացել է հոկտեմբերի 21-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Հռչակավոր իտալացի տենոր, մեր օրերի գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ հանդես է եկել Հայաստանում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գրիգոլոյի համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում, ամֆիթատրոններում ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Գրիգոլոն հանդես է եկել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի և այլոց հետ։ 

New York Times-ը Գրիգոլոյի մասին գրել է. «Նրա ձայնը ձգողական մեծ ուժ ունի, Գրիգոլոյի ձեռքում այն կրակոտ ու ճկուն գործիք է, որին նա տիրապետում է կատարելապես և մեծ կրքով, այն առողջ ու բազմազան արտահայտչամիջոցներով հարուստ ձայներից է, որն առանձնանում է հզորության ու գեղեցկության բացառիկ համադրությամբ»: Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով ելույթներ է ունենում աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա Սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն: Նրա խաղընկերներն են եղել նաև այնպիսի հայ անվանի օպերային երգիչներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը:  

Փառատոնի փակման համերգը նշանավորվել է մեկ այլ հայազգի վիրտուոզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով: Միջազգային մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահարուհին հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ կատարելով Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է նաև Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ն: Gramophone ամսագիրը Եվա Գևորգյանի մասին գրել է. «Նրա նվագի արտահայտչականությունը և կատարելությունը հասնում են այն աստիճանի, որի մասին կարելի է միայն երազել…»: Գևորգյանն ավելի քան 40 միջազգային մրցույթի դափնեկիր է։

Համերգին որպես համաշխարհային պրեմիերա հնչել է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը, որը կոմպոզիտորը գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Ըստ Երկանյանի՝ Ազգային ֆիլհարմոնիկը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է մեր ազգի համար, ամեն երկիր չէ, որ 100-ամյա նվագախումբ ունի, այն էլ այսպիսի բարձր մակարդակի: Նա նպատակ է ունեցել սիմֆոնիկ «Ձոն»-ի միջոցով փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որն ապրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ:

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր իրադարձություններից էր նաև Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգը: Փառատոնի մենակատարներն են եղել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Սամսոն Ցոյը, ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը, Բայբա Սկրիդեն, որպես դիրիժորներ հանդես են եկել Պիետարի Ինկինեն, Անդրեյ Բորեյկոն, Էդուարդ Թոփչյանը, հանրահայտ «Բորոդին» քառյակը ելույթով նշել է անսամբլի 80-ամյակը, հեղինակային համերգով նաև անդրադարձ է եղել կարկառուն ժամանակակից կոմպոզիտոր Արվո Պյարտի 90-ամյակին:

Մոտ երկու տասնամյակ է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Դատական Իշխանության Համակարգային Կոռուպցիայի Հերթական Դրսևորումը․ Anticor-Ի Հատուկ Հետազոտությունը

15-11-2025 | 17:18

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը
Մենք Այս Ամենը Քմծիծաղով Ենք Տանում Եւ Սրանից Միայն Կոփվում Եւ Ուժեղանում Ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» Քկհ-Ից

15-11-2025 | 17:14

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Եկեղեցականներն Ու Հավատացյալները Գիտակցում Են՝ Սա Ժամանակավոր Փորձություն Է

15-11-2025 | 17:11

Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է
Սամվել Կարապետյանի Գործով Գործընթացը Ողջ Աշխարհում Ամենաարագընթացն Է․ Մելոյան

15-11-2025 | 13:21

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան
Ինչու Է Հհ–Ն Արաքս Գետի Պատնեշի Նախագիծը Համաձայնեցնում Թուրքիայի Հետ․ Ագն–Ի Պատասխանը

15-11-2025 | 13:20

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Մեր Հայրենակիցների Վերադարձը Հնարավոր Եմ Համարում Հենց Ամն Միջնորդությամբ, Իսկ Այդ Միջնորդությունը Փաստացի Մսխվում Է Այսօր. Ադրբեջանագետ

14-11-2025 | 15:44

Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ
Վազգեն Սաղաթելյանը Եւս Ձերբակալվեց

14-11-2025 | 14:38

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Մենք Պետք Է Միմյանց Աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի Եւ Վրաստանի Համար Կարևոր Հարցերում. Վրաստանի Խորհրդարանի Խոսնակ

14-11-2025 | 14:26

Մենք պետք է միմյանց աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանը Չպետք Է Որոշի` Ով Տեղ Ունի Աժ-Ում, Ով Չունի, Ամեն 3-Րդը Նրան Դավաճան Է Համարում Հհ-Ում. Մամիջանյան

14-11-2025 | 14:25

Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
Tripp  Նախագիծը Ունենալու Է Երկաթուղի, Գազամուղ, Նավթամուղ, Ճանապարհներ. Փաշինյանը Նշեց, Թե Որտեղով Են Դրանք Անցնելու

14-11-2025 | 14:00

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու
Երևանում Կանցկացվի Մշակութային Ոլորտի Զարգացմանը Միտված Asa Forum 2025-Ը

14-11-2025 | 13:53

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը
Իրականում Գերիները Հայաստանի Քաղաքական Օրակարգից Դուրս Են

14-11-2025 | 13:48

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Աշխարհի Առաջին Քրիստոնյա Երկիրը Բախվել Է Հալածանքների Ճգնաժամին․ Greatbritain News-Ը` Սամվել Կարապետյանի Ազատազրկման Ու Եկեղեցու Դեմ Հшրձակումների Մասին

14-11-2025 | 13:42

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հшրձակումների մասին
Կիևի Ռեժիմի Անկումն Անխուսափելի Է. Մեդվեդև

14-11-2025 | 13:41

Կիևի ռեժիմի անկումն անխուսափելի է. Մեդվեդև
Ամն-Ը Դադարեցրել Է Մեկ Ցենտանոց Մետաղադրամների Հատումը. Դրանք Թողարկվել Են Ավելի Քան 200 Տարի

13-11-2025 | 16:12

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

Նմանատիպ լուրեր