CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ241

Բացել «Զանգեզուրի միջանցքը», վերադարձնել անկլավները, խաղաղության պայմանագիր ստորագրել միայն Ադրբեջանի ներկայացրած պայմաններով

Բացել «Զանգեզուրի միջանցքը», վերադարձնել անկլավները, խաղաղության պայմանագիր ստորագրել միայն Ադրբեջանի ներկայացրած պայմաններով

«Հայաստանը պետք է բացի Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, ուրեմն մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ սրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հայտարարել է Ալիևը՝  հավելելով, որ Հայաստանի ղեկավարության երաշխիքները Նախիջևան տանող ճանապարհի անվտանգության վերաբերյալ բավարար չեն, վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը, ինչպես նշված է պայմանագրում։


Ադրբեջանական մամուլը գրում է, որ  Բաքուն  ամենաբարձր մակարդակով ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ռազմական ուժով չի բացելու Զանգեզուրի միջանցքը։ Եթե Հայաստանը չկատարի իր ստորագրած եռակողմ համաձայնագրի կետը և փակ պահի Զանգեզուրի միջանցքը, ապա Ադրբեջանը փակ կպահի նաև տրանսպորտային զարկերակները, որոնք Հայաստանը կբացի աշխարհի առաջ։ Նկատի ունենալով, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան նույնպես ուղղակիորեն կապում է սահմանների բացման գործընթացը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ, Հայաստանը կշարունակի մնալ մեկուսացված,  հավերժ կմնա փակուղում։


Ալիևը մեկնաբանել է նաև Զանգեզուրի միջանցքի համատեքստում Հայաստանի կողմից առաջադրված «խաղաղության խաչմերուկի» նախագիծը։ Նա  այն անվանել է PR արշավ։ «Իրականում սա ոչ այլ ինչ է, քան PR արշավ։ Նրանք առաջին հերթին մեզ պետք է անարգել անցում ապահովեն Զանգիլանի և Օրդուբադի միջև ընկած տարածքում։ Սա իրենց պարտավորությունն է»։
 Ալիևը պահանջ է ներկայացրել. «4 գյուղերը, որոնք անկլավ չեն, պետք է վերադարձվեն առանց որևէ պայմանի, և 4 գյուղերի հետ կապված առանձին փորձագիտական խումբ ստեղծվի։


Մենք կարծում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն։ Այս անկլավներ տանող ճանապարհներին պետք է պայմաններ ստեղծվեն, մարդիկ պետք է բնակություն հաստատեն անկլավներում»։
Միաժամանակ, պաշտոնական Բաքուն կողմնակից է  առանց սահմանազատման գործընթացի, խաղաղության պայմանագրի ստորագրման։ «Եթե մենք հետաձգենք խաղաղության պայմանագիրը՝ սպասելով սահմանազատմանը, այն կարող է չստորագրվել նույնիսկ 30 տարի հետո»,- նշել է  Ալիևը։


Ադրբեջանական մամուլում լույս տեսած «վերլուծական հոդվածում» նշվում է. «Եթե Հայաստանի քաղաքական իշխանությունները ճիշտ վերլուծեն  Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները, ապա խաղաղության պայմանագիր կնքելու և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար մի քանի ամիս կպահանջվի։ Որովհետև խաղաղությունը կարող է ստորագրվել միայն հաղթող կողմի՝ Ադրբեջանի կողմից առաջադրված պայմաններով, և, ինչպես երկրի ղեկավարն է ասել, այդ պայմանները շատ արդար են։


Այս պահին միակ ռացիոնալ քայլը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Ադրբեջանի ներկայացրած 5 հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրելն է, Զանգեզուրի միջանցքի բացումը, օկուպացված ադրբեջանական 8 գյուղերի ազատագրումը և սահմանային գործընթացը սկսելը։


Այս քայլերի  և խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին։ 


 Իսկ Ադրբեջանը ցանկացած հարցում միշտ պլան Բ ունի»։

Azg.am
 

  • Լրահոս
  • Close
Մեկնարկում Է Թատերահամերգային Կազմակերպությունների Թատերաշրջանի Բացումը

09-09-2024 | 11:20

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը
Կկայանա Համերգ՝ Նվիրված Հհ Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի Հոբելյանին

09-09-2024 | 09:56

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին
Սատուրնը Հայտնվում Է Արևի Հետ Առճակատման Կետում Եւ Ավելի Պայծառ Ու Մեծ Տեսք Է Ունենում

09-09-2024 | 09:34

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում
Առաջին Անգամ Հայերեն Են Թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի Եւ Ուաժդի Մուաուադի Պիեսները

09-09-2024 | 09:27

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները
Մահացել Է Ալեքսանդր Մասլյակովը

09-09-2024 | 09:22

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
«Զանգեզուրի Միջանցքի» Ռազմական Ճանապարհով Բացումը Բացառվում Է. Բաքվում Իրանի Նախկին Դեսպան

08-09-2024 | 15:45

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Իրանի Նախագահը Ցանկանում Է Տեղափոխել Մայրաքաղաքը

08-09-2024 | 11:29

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Բnղnքի Ակցիաներ՝ Ֆրանսիայում. Նոր Վարչապետի Նշանակումը Դժգոհության Ալիք Է Բարձրացրել

07-09-2024 | 17:52

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Նմանատիպ լուրեր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում

Լուրեր

Calendar09-09-2024

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները

Լուրեր

Calendar09-09-2024

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Լուրեր

Calendar09-09-2024

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Միջազգային լուրեր

Calendar08-09-2024

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024