04-12-2024 | 21:56
Բաքվում սկսվել է օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին Քարվաճառում«Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։
Բաքուն շարունակում է կեղծ դատավարություններով «արդարացնել» պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ցեղասպանության քաղաքականությունը։ Եթե այս շինծու մեղադրանքները չներկայացնի, ապա գերիներին ազատ չարձակելու համար կճանաչվի պատերազմական հանցագործ։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։