14-10-2024 | 14:26
«Ես չեմ ուզում գաղտնի տեղեկությունների մեջ մտնել, բայց, անկեղծ ասած, հստակ ապացույց չկա, որ Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։
«Իրանը մշտապես աջակցում է ՀԱՄԱՍ-ին և «Հզբոլլահին»։ Բայց այն առումով, թե արդյոք նրանք ունեին մտադրություն, օգնե՞լ են ծրագրել հարձակումը… այս պահին դրա ապացույցը չկա»,- ասել է նա:
Մեկնաբանելով Իսրայելի հյուսիսային սահմանին արդեն տեղի ունեցող մարտերը և իր կոչը Հըզբոլլահին և նրա աջակից Իրանին՝ Բայդենը հորդորել է «չանել դա և չսրել պատերազմը»: