10-11-2025 | 13:49
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռուստաբանավեճում իր պարտությունը բացատրել է թռիչքից հոգնածությամբ, հայտնել է BBC-ն։
«Ես չլսեցի իմ անձնակազմին, ես մի քանի պտույտ կատարեցի Երկրի շուրջը, իսկ հետո քիչ էր մնում բեմի վրա քնեի», - երեքշաբթի երեկոյան Վիրջինիայում մասնավոր դրամահավաքի ժամանակ ասել է նա՝ իր ուղևորությունները նկատի ունենալով:
«Սա ոչ թե արդարացում է, այլ պարզաբանում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը վերջին անգամ վերադարձել է այցից անցած հինգշաբթի՝ հունիսի 27-ին նշանակված բանավեճից մոտ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 15-ին։
Նա նաև ներողություն է խնդրել իր ելույթի համար և ասել, որ իր համար կարևոր է հաղթել նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում, հայնում է ABC News-ը:
Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության և նրա ազատական լրատվամիջոցների կողմնակիցների մեջ 81-ամյա նախագահի առողջության և ճանաչողական կարողությունների վերաբերյալ աճում է մտահոգությունը:
Նախօրեին Տեխասը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Լլոյդ Դոգեթը ընտրություններից բանավեճում նրա աղետալի ելույթից հետո Բայդենին հրապարակայնորեն կոչ արեց հանել իր թեկնածությունը: