CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ62

Բայդենը պահանջում է հեռացնել փշալարերը, Տեխասի նահանգապետը՝ հրաժարվում է ենթարկվել

Բայդենը պահանջում է հեռացնել փշալարերը, Տեխասի նահանգապետը՝ հրաժարվում է ենթարկվել

Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի մի հատվածում (Տեխաս նահանգ) դաշնային և նահանգային անվտանգության ուժերի միջև իրական առճակատում է ծավալվել, որի պատճառը միգրացիոն ճգնաժամն է։ Միայն դեկտեմբերին սահմանը հատել է  ռեկորդային՝ ավելի քան 225 հազար անօրինական ներգաղթյալ։

Ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Այս որոշումից հետո Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի և դաշնային կառավարության միջև հակասությունները կտրուկ սրվել են: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: Նահանգի ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել Իգլ Փաս քաղաքի սահմանային շրջաններից մեկը, տեղադրել են 48 կմ փշալար  և թույլ չեն տալիս դաշնային սահմանապահներին հեռացնել փշալարերը։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Տեխասի իշխանությունները միջամտում են ներգաղթի և սահմանների պահպանման հարցերին, որոնք գտնվում են դաշնային իրավասության ներքո: 

Ապօրինի ներգաղթի վերաբերյալ խիստ քաղաքականությամբ հայտնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «բոլոր պատրաստակամ նահանգներին» Ազգային գվարդիայի անդամներին ուղարկել Տեխաս, նշում է Hill թերթը:

«Ի դեմս ազգային անվտանգության, հանրային անվտանգության և հանրային առողջության այս աղետի, Տեխասն իրավացիորեն է կիրառել Սահմանադրության ներխուժման մասին դրույթը և պետք է լիակատար աջակցություն ստանա ներխուժումը ետ մղելու համար… Մենք կոչ ենք անում բոլոր պատրաստակամ նահանգներին անվտանգության ուժեր ուղարկել Տեխաս՝ կանխելու ապօրինի ներգաղթյալների մուտքը և նրանց հետ սահմանից հեռացնելու համար»,- ասել է Թրամփը:?

«Երբ ես նախագահ լինեմ, առաջին իսկ օրը, Տեխասի դեմ կռվելու փոխարեն, ձեռք ձեռքի տված կաշխատեմ նահանգապետ Էբոթի և սահմանամերձ այլ նահանգների հետ՝ դադարեցնելու ներխուժումը, փակելու սահմանը և արագ սկսելու պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Նրանք, ում Բայդենը ներս է թողել, չպետք է իրենց հարմար զգան, քանի որ նրանք տուն են գնալու», - ընդգծել է Թրամփը:

Նահանգապետ Գրեգ Էբոթն արդարացրել է դատարանի վճիռն անտեսելու որոշումը՝ քննադատելով Բայդենին ներգաղթի մասին օրենքները չկիրառելու և խախտելու համար։ Տեխասի նահանգապետը վկայակոչել է Տեխասի՝ ներխուժումից պաշտպանվելու սահմանադրական իրավունքը՝ ընդգծելով, որ շարունակվում է երկրի հարավային սահման ժամանող ներգաղթյալների հոսքը:

«Քանի որ Բայդենի վարչակազմը իսկապես հրաժարվել է սահմանի անվտանգությունն ապահովելու և համապատասխան օրենքները կիրառելու իր պարտականությունից, Տեխասը, շատ պարզ, ապահովում է սահմանի անվտանգությունը», - հայտարարել է Էբոթը:

BBC-ն հավելում է, որ ԱՄՆ նահանգների կեսի՝ 25-ի հանրապետական նահանգապետերն աջակցություն են հայտնել Տեխասին՝ ԱՄՆ կառավարության հետ սահմանային դիմակայության սրման հարցում: Նահանգապետերը Էբոթի հետ համերաշխության համատեղ հայտարարություն են տարածել:

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանը Հհ Ողջ Տարածքը Ներկայացնում Է Որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Նպատակը Տարածաշրջանում Լшրվածության Պահպանումն Է, Այնուամենայնիվ, Հհ-Ն Հանձնառու Է Խաղաղության Օրակարգին․ Միրզոյան

28-02-2024 | 08:29

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան
Ամն-Ը Շարունակում Է Հայաստանին Եւ Ադրբեջանին Խաղաղության Կոչ Անել․ Միլլեր

28-02-2024 | 08:25

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր
Իրանի Ու Թուրքիայի Ռազմավարական Փոխգործակցության Դեֆիցիտը

28-02-2024 | 08:22

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը
Գյումրու Կանգառները՝ Հայ Հանճարների Դիմանկարներով․ Փոխքաղաքապետի Նոր Մտահղացումը

28-02-2024 | 08:20

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը
Кто Проектанты Новой Конституции

28-02-2024 | 08:17

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ
88-Ամյա Ալեն Դելոնից 72 Միավոր Հրազեն Է Առգրավվել

28-02-2024 | 08:07

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել
Հայաստանը Հապկ-Ին Չի Տեղեկացրել Իր Մտադրությունների Մասին

28-02-2024 | 08:02

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին
Վահագն Խաչատուրյանն Իր Այցն Իրաք Պատմական Ձեռքբերում Է  Համարում

27-02-2024 | 22:14

Վահագն Խաչատուրյանն իր այցն Իրաք պատմական ձեռքբերում է համարում
Ուկրաինան Կորցրել Է Ավելի Քան 444 Հազար Զինվորականի. Շոյգու

27-02-2024 | 20:37

Ուկրաինան կորցրել է ավելի քան 444 հազար զինվորականի. Շոյգու
Միջազգային Հանրությունը Պետք Է Գործարկի Բոլոր Մեխանիզմները՝ Կանխելու Սումգայիթի Նման Ոճրագործությունների Կրկնությունը. Հհ Ագն

27-02-2024 | 13:28

Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու Սումգայիթի նման ոճրագործությունների կրկնությունը. ՀՀ ԱԳՆ
Վարչապետը Տիկնոջ Հետ Աշխատանքային Այցով Ժամանել Է Աթենք

27-02-2024 | 12:53

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Աթենք
Ես Դժվարանում Եմ Հասկանալ, Թե Ինչու Է Ադրբեջանի Նախագահը Պատվիրել Այս Վանդալիզմը

27-02-2024 | 12:45

Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը
Սգում Ենք 1988 Թվականին Սումգայիթում Բոլոր Սպանվածներին Եւ Մեր Զորակցությունն Ենք Հայտնում Զոհերի Ընտանիքներին

27-02-2024 | 12:41

Սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին
Փորձել Են Բագրատաշենի Անցակետով Ապօրինի Արտահանել 29,5 Միլիոն Ռուբլի

27-02-2024 | 11:54

Փորձել են Բագրատաշենի անցակետով ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
Օքսֆորդի Գիտնականները Բարձրացնում Են Արևային Վահանակների Արդյունավետությունը

27-02-2024 | 09:43

Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը

Նմանատիպ լուրեր

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը

Լուրեր

Calendar28-02-2024

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել

Միջազգային լուրեր

Calendar28-02-2024

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Վահագն Խաչատուրյանն իր այցն Իրաք պատմական ձեռքբերում է  համարում

Պաշտոնական լուրեր

Calendar27-02-2024