
13-02-2025 | 09:46
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Յակով Բլիցթեյնի հետ. հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի շուրջ: