25-01-2025 | 12:24
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի նախագիծը և Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
Իր հերթին թվիթերյան էջում Բայրամովը գրել է. «Ես ևս մեկ անգամ ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ»: