04-12-2024 | 21:56
Արևմուտքի արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը. Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնին իր ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում, և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա։
Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին»,- ասել է Լավրովը: