CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ183

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

«Գեղանկարչի զենքը իր վրձինն է»․ ուսուցչի՝ քանդակագործ Արմեն Համբարձումյանի այս պատգամն ու խորհուրդը մինչ օրս ուղեկցում է գեղանկարիչ Արմեն Վանցյանին։

Նկարել սկսել է վաղ տարիքից, ապա ծնողների խորհրդրով ու ուղղորդմամբ ստացել է մասնագիտական կրթություն։  Հիմա նաև ինքն է դասավանդում իր արվեստանոցի սաներին․ դասավանդում է, միևնույն ժամանակ՝ նրանցից սովորում․ «Հրաշալի ճաշակ ունեն գույն դնելու․ ես նրանցից շատ բան եմ սովորում»,-նշում է գեղանկարիչն ու վստահեցնում՝ ստեղծագործելիս հաճախ է դուրս գալիս ակադեմիական շրջանակներում, որ ինքն իրեն կատարելագործի։

Արմեն Վանցյանի ստեղծագործում է տարբեր ուղղություններով, բայց խոստովանում է՝ հոգեհարազատ է իմպրեսիոնիզմը։ Ջրաներկ, յուղաներկ և այլ նյութեր․ գեղանկարիչը սիրում է տարբեր նյութերով աշխատել և դա պայմանավորում է նրանով, որ թեման ինքն է թելադրում՝ ինչ նյութով աշխատել։

Տարիների հեռվից գեղանկարիչը հիշում է՝ առաջին աշխատանքը վաճառել է ուսանող տարինիներին, որը  պատվիրված դիմանկար էր, հիմա արդեն նրա աշխատանքներն ամենուր են՝ թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Սիրում է, երբ նկարների գնորդները արձագանքում են, որ իր աշխատանքն այդ տան մթնոլորտն է փոխել, այն լցրել արմենվանցյանական վառ գույներով։

Իր ստեղծագործական ճանապարհին Արմեն Վանցյանն հաճախ է հիշում իր ուսուցչին ու նրա խորհուրդները․ դրանցից մեկն է նաև այն, որ արվեստը պետք չէ ստեղծել վաճառելու նպատակով․ նախ պետք է արվեստ ստեղծել, որը կհետաքրքրի արվեստասերներին, ասելիք կունենա և դիտողի մոտ կարթնացնի գեղեցիկի զգացողությունը։

Արմեն Վանցյանը հաճախ է մասնակցում տեղական և միջազգային ցուհանդեսների, մրցույթների, ամեն անգամ՝ նորովի, քանի որ իրեն փորձում է ամենատարբեր ուղղություններում՝ ներկայացնելով իր ապրումներն ու զգացողությունները։

Այսօր էլ գեղանկարիչը ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է․ ստեղծվող յուրաքանչյուր աշխատանքում նա հոգի է դնում, որ արվեստասերն ամեն անգամ գեղեցիկը տեսնի, իսկ վրձինն իսկապես զենք դառնա՝ հայրենիքին արվեստով նվիրվելու գործում։

Նրա աշխատանքներին կարող եք ծանոթանալ www.oasisart.com մշակութային հարթակում՝ հետևյալ հղմամբ https://www.oasisart.com/hy/author/55/

 

  • Լրահոս
  • Close
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է
Զելենսկին Պատրաստ Է Բանակցել Պուտինի Հետ

05-02-2025 | 13:38

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Շվեյցարիա

05-02-2025 | 13:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
Թրամփի Առաջին Հակաիրանական Հուշագիրը. Նա Վերսկսում Է Իրանի Նկատմամբ «Առավելագույն Ճնշման» Քաղաքականությունը

05-02-2025 | 11:48

Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը
Վաշինգտոն Հասած Փաշինյանին Ամն-Ն, Ելնելով Բարեվարքությունից, Բարձր Մակարդակի Հանդիպում Այդուհանդերձ Կտա․ Սուրեն Սարգսյան

05-02-2025 | 10:16

Վաշինգտոն հասած Փաշինյանին ԱՄՆ-ն, ելնելով բարեվարքությունից, բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան Բանկն Արգելափակել Է Ռդ-Ից Խոշոր Տրանսֆերը, Որը Նախատեսված Էր Թուրքիայում Ատոմակայանի Կառուցման Համար

04-02-2025 | 22:10

Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար
Հայաստանին Ակնարկել Են Խզել Հարաբերությունները Ռուսաստանի Հետ. Կոպիրկին

04-02-2025 | 22:05

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոպիրկին

Նմանատիպ լուրեր