CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ363

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի

Հունվարի 7-ին, Սբ. Աննա եկեղեցու գավիթում բացառիկ նվեր ստացա: Նվիրողն ասաց, որ մետրոյի մոտակա կայարանից էր գալիս, որտեղից գնել էր ավտոբուսից օգտվելու QR կոդով թղթեր, իր ասելով` տոմսեր, որոնցից երկուսը տրամադրեց ինձ, քանի որ թոռանս հետ էի:

Երախտագիտությամբ ընդունեցի նվերը, քանի որ իմացել էի, որ նոր կարգեր էին հաստատվել (ինչպես հին բոլշեւիկներն էին ասում) ավտոբուսից ու մետրոյից օգտվելու ոլորտում: Այլեւս չէին աշխատում 100 դրամանոցները, որոնցից բավականաչափ դեռ կար ձախ գրպանումս: Դրանք ինձ տվել էր, ավելի շուտ` փոխանակել էր դեղատան ծանոթ աշխատակցուհին. 10 հատ` 1000 դրամի դիմաց: Դրանցով ինքզինքս զգում էի ինքնավստահ, նույնիսկ` «հաջողակ տղամարդ»…

Չերկարեմ: Շրջանայինից թոռանս հետ մտանք Նորք տանող ավտոբուս: Ինքնավստահ` QR-ոտ թուղթը կպցրեցի ստուգիչ սարքին: Ձայն չհանեց: Մոտեցրի երկրորդը: Ծպտուն չելավ: Կողքից լսվեց վարորդի ձայնը, որի աջ ականջը դեպի մեր կողմն էր հակված: «Տոմսդ ժամկետանց է, հոպար»: Հոպարս ստուգեցի. դեռ երկու օր կար քառօրյա ժամկետի լրանալուն: Զեկուցեցի վարորդին: Ասաց` «ինձ ինչ»: Ասացի` 100 դրամանոցներով կվճարեմ: Ասաց` «քեզ պահի»: Դեռ չէի հասցրել պատշաճ պատասխան տալ` լսեցի թոռանս ձայնը. «Պապի, էս մարդը խի՞ է մուննաթով խոսում քո հետ»: Ու դեռ չէի հասցրել զարմանալ, որ 10 տարեկան թոռս այդ ե՞րբ էր սովորել թուրքական «մուննաթ» բառը, երբ դռան մոտ գտնվող ակնոցավոր տիկինը նստած տեղից երկարեց իր ձեռքի թուղթը, կպցրեց հաշվիչ սարքին, որը զնգաց երկու անգամ: Անհարմար վիճակ էր: Արդեն հասել էինք մեր ուզած կանգառին: Ամոթահար` շնորհակալություն հայտնեցի ազնիվ տիկնոջը եւ թոռանս հետ թռանք ցած:

Բնավ չէի կարող պատկերացնել, որ մի օր ստիպված կլինեմ մեր թերթի եւ կայքէջի սուղ տարածքները լցնել ավտոբուսի տոմսերի ու եւայլնի հարցերով: Կարծել եմ, որ դա ընթացիկ, հեշտ կարգավորվող խնդիր է, գրելու ո՛չ արժանի: Փարիզում բազմատեսակ ճեպընթացներից, Լոնդոնում ավտոբուսներից եւ undergraound-ից, նույնիսկ` աշխարհի ամենախճողված քաղաքներից Կահիրեում տեղից տեղ տեխափոխվելիս ոչ մի դժվարություն չեմ ունեցել. վճարիր, տոմսդ վերցրու եւ գնա ուր ուզում ես: Ասենք` Երեւանում էլ, նաեւ սովետական տարիներին, դա խնդիր չի եղել: Իսկ հիմա՞, ինչպես ժողովուրդն է ասում, նոր հավեր են հայտնվել` երկաթե ձվեր են ածում: Ածում են եւ ածեցնում, նույնիսկ ծառի վրա թառած… շանը:

Ձու ածողների, նրանց երկաթյա ձվերի մասին գրությունս ավարտել ու վերջակետը դրել էի, երբ խմբագրություն մտնելիս օգնականուհիս ավետեց վերջին նորությունը` քաղաքապետարանը սպառիչ լուծում է տվել թնջուկին: Այսուհետեւ, ինչպես հեգնախառն լրջությամբ հաղորդեց օգնականուհիս, քաղաքացիներն ու հյուրերը, հատկապես թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները տոտիկ-տոտիկ կներկայանան մոտակա թաղապետարան, կներկայացնեն իրենց անձնագիրը, սոցքարտը, հասցեն, հեռախոսն ու մյուս տվյալները: Շա՜տ բարեհամբույր աշխատակցուհին փաստաթղթերը ստուգելուց հետո դիմորդին կհանձնի, բոլորովին անվճար, նույնականացման քարտը, որի հիման վրա քաղաքացին կարող է ստանալ տրանսպորտից օգտվելու փաթեթ: Պատկերացնո՞ւմ եք: Սակայն մինչեւ փաթեթն ստանալը ենթական ստիպված կլինի անցնել հաշվապահի մոտից, որն արդեն ստուգած կլինի գույքահարկն ու աղբահանության պարտքը վճարե՞լ է: Եթե այո` ապա կստանա փաթեթը, որը պետք է ներկայացնի մետրոյի կայարանում, որտեղ համապատասխան գումարը վճարելով նրան կտրվի մեկօրյայից մինչեւ երեսնօրյա տոմսեր` ըստ ենթակայի ցանկության ու գրպանի պարունակության:

Ենթադրում եմ, նաեւ ակնկալում, որ թաղապետարանից դուրս գալուց առաջ հպա՜րտ քաղաքացին չի զլանա հարցնել.

– Այս փաթեթը մշտակա՞ն ա, կարո՞ղ ա քաղաքապետը նոր կարգ սահմանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար:

– էս պահին մշտական ա, բայց ո՞վ գիտի. Նիկոլը կարող ա գիշերային sms ուղարկի քաղաքապետին, սա էլ թռնի` ուրիշը գա: Էդ վախտ ոչ մեկս էստեղ չի լինի: Էդ դեպքում նոր նշանակված քաղաքապետը կարող ա տոմսերի ձեռքբերման նոր կարգ սահմանի,- շատ անկեղծ ու գործնական կպատասխանի նման հարցերից արդեն հոգնած աշխատակիցը:

– Բա ես հիմա ի՞նչ անեմ,- բնականաբար հարց կտա շվարած քաղաքացին:

– Ի՞նչ պտի անես, ախպերս, նստիր թախտին, սպասիր բախտին:

Սպասում ենք բախտին, առանց նստելու թախտին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր