CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ95

BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը և Հաջիևը խոսել են Բաքվում հայ գերիների մասին. Հաջիևը «նեղ վիճակում է» հայտնվել. News.am

BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը և Հաջիևը խոսել են Բաքվում հայ գերիների մասին. Հաջիևը «նեղ վիճակում է» հայտնվել. News.am

BBC Newshour Live-ը հարցազրույց է հրապարակել «Մեդեռնա» ընեկերության նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում նա խոսել է Բաքվում պահվող  հայ բանտարկյալների, այդ թվում իր գործընկեր Ռուբեն Վարդանյանի մասին:

Ստորև ներկայացվում է Նուբար Աֆեյանի հարցազրույցը որոշ կրճատումներով. 

«ՄաքԳովեր- Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի՝ երեք տասնամյակ տևած կառավարմանը: 120 հազար էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր փախչել Հայաստան։ Հարևան երկրները տասնամյակներ շարունակ պայքարել են վիճելի տարածքի համար, սակայն այժմ ասում են, որ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրանք փոխանակել են գերիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ, սակայն որոշ կալանավորված անձինք դեռևս մնում են կալանքի տակ՝ վիճելի պատճառներով:  

Անցյալ շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանցից մեկը հայ գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ում Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու համար։ Ես խոսել եմ նրա մտերիմ ընկերոջ՝ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր, խնդրագիրը ստորագրողներից Նուբար Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյան- Ռուբենն առաջին հերթին մարդասեր է. նախկինում նա գործարար էր Ռուսաստանում: Նա աշխատել է, մենք միասին աշխատել ենք գրեթե 23 տարի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախագծերի վրա։ Տեսեք, ըստ էության, նա համարվում է հայ ժողովրդի խորհրդանիշը։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամենաակնառու և ամենահայտնի մարդկանցից մեկն է աշխարհում: Այս ամենն ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը, որը, ինչպես գիտեք, մեկ դար առաջ ցեղասպանություն է վերապրել, երբ թուրքերն արել են ճիշտ նույն բանը։

ՄաքԳովերն - Պարոն Աֆեյան, ինչպե՞ս կարձագանքեք այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հնչեցրել է Ռուբեն Վարդանյանի հասցեին:

Նուբար Աֆեյան- Տեսեք, ես չգիտեմ՝ այդ մեղադրանքները որևէ փաստական հիմք ունեն, ուստի, որպեսզի կարողանանք դրանց պատասխանել որպես փաստացի հարց, անհրաժեշտ է, որ նրանք ներկայացնեն ոչ ռևիզիոնիստական ապացույցներ: Օրինակ՝ նրանց ներկայացրած մեղադրանքներից մեկն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինի կերպով մուտք է գործել  Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենը և միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այս անկլավ՝  վերջին 30 տարիների ընթացքում, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, իրավական տեսանկյունից չճանաչված, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել:

ՄաքԳովերն - Նրանք, մասնավորապես, խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին։

Նուբար Աֆեյան- Հավատացած եմ, որ դրանք անհիմն մեղադրանքներ են։

ՄաքԳովերն- Դուք հավատու՞մ եք, որ նամակն իսկապես կարող է ինչ-որ բան փոխել:

Նուբար Աֆեյան- Նամակը շատ ու շատ գործողություններից մեկն է, որոնք արվում են արդարության հասնելու համար: Այդ գործողություններից որոշները տեսանելի են, որոշները՝ անտեսանելի: Ես կարծում եմ, որ անարդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն կարճատև խաղաղություն է: Ուստի գիտակցում եմ, որ մի նամակը բավարար չէ, բայց մյուս կողմից նամակն ընդգծում է այն մարդկանց քանակը, որոնք անտարբեր չեն և արդարություն են պահանջելու»։

ՄաքԳովերնը նույն հաղորդման շրջանակում զրուցել է նաև  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ խնդրելով պատասխանել Նուբար Աֆեյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդանյանը անարդարացիորեն է կալանավորվել:

Ստորև ներկայացվում է մի հատված ՄաքԳովերնի ու Հաջիևի հարցազրույցից.

 «Հաջիև- Գոյություն ունեն համապատասխան իրավական գործընթացներ և այդ գործընթացների շրջանակում էլ ընթանում է համապատսխան հետաքննություն, և նա պետք է կանգնի դատարանի և արդարադատության առջև: Դա հենց իրավական գործընթացն է:

ՄաքԳովերն -Այսպես, Աֆեյանը, ինչպես նաև այս խնդրագիրը ստորագրած հարյուրավոր այլ աջակիցներ՝ թե Նոբելյան մրցանակակիրներ, թե բիզնես առաջնորդներ, ես կարող եմ շարունակել այս ցանկը, պնդում են, որ չկա ապացույց Վարդանյանին կալանքի տակ պահելու համար: Ի հակադրություն սրան՝ Դուք ասում եք, որ նա պետք է դատարանի առջև կանգնի:

Հաջիև-Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել և, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ, իսկ այդ գործողությունների հետևում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս խնդրագիրը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը:

ՄաքԳովերն- Իհարկե, հայերի տեսանկյունը հետևյալն է՝ առկա չեն  ապացույցներ, որ նրան ձերբակալեին այդ ձևով: Նրանք նաև ասում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն իրավունքներ և, կարծում են, որ էթնիկ զտում է իրականացվել, երբ մարդիկ փախել են ադրբեջանական ճնշումներից: Ի՞նչ կպատասխանեիք էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներին:

Հաջիև-Իրականությունն այսպիսինն է. պնդումները կարող են լինել մի բան, իրականությունը՝ մեկ այլ: Իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը անջատողական կազմավորում էր, բռնազավթել էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, և մենք ոչ մի ձևով էթնիկ զտում չենք արել: Հակառակը՝ էթնիկ զտումներ իրականացվել են միլիոնավոր ադրբեջանցիների նկատմամբ:

ՄաքԳովերն-Սակայն ի՞նչ տարբերություն, եթե մարդուն հանում են սեփական տնից, սեփական հողից: Դա կարելի է համարել էթնիկ զտում, որը, ըստ Ձեզ, տեղի է ունեցել ադրբեջանցիների նկատմամբ: Հայերն ասում են, որ դա տեղի է ունեցել իրենց նկատմամբ:

Հաջիև-Ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է տարբերակում մտցնենք: Ադրբեջանի կողմից չի եղել որևէ ուժային գործողություն և չկա որևէ դեպք:

ՄաքԳովերն-Ինչո՞ւ են մարդիկ փախել»:

 

  • Լրահոս
  • Close
Ալիևը Հակադարձել Է Մակրոնին՝ Ադրբեջանը Հայաստանի Վրա Հարձակվելու Մտադրություն Չունի

28-02-2024 | 17:33

Ալիևը հակադարձել է Մակրոնին՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի
Ադրբեջանը Հհ Ողջ Տարածքը Ներկայացնում Է Որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Նպատակը Տարածաշրջանում Լшրվածության Պահպանումն Է, Այնուամենայնիվ, Հհ-Ն Հանձնառու Է Խաղաղության Օրակարգին․ Միրզոյան

28-02-2024 | 08:29

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան
Ամն-Ը Շարունակում Է Հայաստանին Եւ Ադրբեջանին Խաղաղության Կոչ Անել․ Միլլեր

28-02-2024 | 08:25

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր
Իրանի Ու Թուրքիայի Ռազմավարական Փոխգործակցության Դեֆիցիտը

28-02-2024 | 08:22

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը
Գյումրու Կանգառները՝ Հայ Հանճարների Դիմանկարներով․ Փոխքաղաքապետի Նոր Մտահղացումը

28-02-2024 | 08:20

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը
Кто Проектанты Новой Конституции

28-02-2024 | 08:17

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ
88-Ամյա Ալեն Դելոնից 72 Միավոր Հրազեն Է Առգրավվել

28-02-2024 | 08:07

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել
Հայաստանը Հապկ-Ին Չի Տեղեկացրել Իր Մտադրությունների Մասին

28-02-2024 | 08:02

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին
Վահագն Խաչատուրյանն Իր Այցն Իրաք Պատմական Ձեռքբերում Է  Համարում

27-02-2024 | 22:14

Վահագն Խաչատուրյանն իր այցն Իրաք պատմական ձեռքբերում է համարում
Ուկրաինան Կորցրել Է Ավելի Քան 444 Հազար Զինվորականի. Շոյգու

27-02-2024 | 20:37

Ուկրաինան կորցրել է ավելի քան 444 հազար զինվորականի. Շոյգու
Միջազգային Հանրությունը Պետք Է Գործարկի Բոլոր Մեխանիզմները՝ Կանխելու Սումգայիթի Նման Ոճրագործությունների Կրկնությունը. Հհ Ագն

27-02-2024 | 13:28

Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու Սումգայիթի նման ոճրագործությունների կրկնությունը. ՀՀ ԱԳՆ
Վարչապետը Տիկնոջ Հետ Աշխատանքային Այցով Ժամանել Է Աթենք

27-02-2024 | 12:53

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Աթենք
Ես Դժվարանում Եմ Հասկանալ, Թե Ինչու Է Ադրբեջանի Նախագահը Պատվիրել Այս Վանդալիզմը

27-02-2024 | 12:45

Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը
Սգում Ենք 1988 Թվականին Սումգայիթում Բոլոր Սպանվածներին Եւ Մեր Զորակցությունն Ենք Հայտնում Զոհերի Ընտանիքներին

27-02-2024 | 12:41

Սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին
Փորձել Են Բագրատաշենի Անցակետով Ապօրինի Արտահանել 29,5 Միլիոն Ռուբլի

27-02-2024 | 11:54

Փորձել են Բագրատաշենի անցակետով ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի

Նմանատիպ լուրեր

Ալիևը հակադարձել է Մակրոնին՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը

Լուրեր

Calendar28-02-2024

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել

Միջազգային լուրեր

Calendar28-02-2024

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024