15-11-2025 | 17:18
Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունք համայնքի այլընտրանքային նախակրթարան՝ տոնելու վաղ մանկական ուսումնառության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։
«Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային Ծաղկունք համայնքի այլընտրանքային նախակրթարանում՝ տոնելու վաղ մանկական ուսումնառության կարևորությունը:
Նախադպրոցական ծառայությունը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության և Սևան համայնքի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։
www.aysor.am