08-12-2024 | 15:52
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։
«Դեռևս արձագանք չկա»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Politico պարբերականն էր գրել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։
www.azg.am