06-12-2024 | 21:25
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Սիսիանի Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
Բենիամինը մահացել է իր զորացրման օրը։ Նրան ասել են, որ դիրքից իջնի, որպեսզի տուն գնա։ Այդ ընթացքում էլ ուժեղ բքի պատճառով մնացել է ձյան տակ։ Նա մենակ է եղել։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է զգացել 20-ամյա տղան, երբ դիրքից իջնելիս տեսել է, որ ձյունը հետզհետե ծածկում է իրեն, իսկ շուրջբոլորը ոչ ոք չկա։
Բենիամինը երաժիշտ էր, ապրում էր Արարատի մարզի Այնթափ գյուղում։
Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:
Հիշեցնենք` ավելի Վաղ ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Հունվարի 13-ին ՊՆ-ից հայտնել էին վատ եղանակային պայմանների պատճառով զինծառայողի հետ կապի ընդհատման մասին: