07-10-2024 | 13:51
Հայաստանում բենզինը 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3 %-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0.2%-ով։
«2023թ.-ին դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում»,- նշված է հաղորդագրությունում։