
06-02-2025 | 21:32
Ժամը 10.10-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 196 մասնակից: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բագրատ Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիները անհնազանդության ակցիաներ են իրակացնում մայրաքաղաքում՝ փակելով փողոցներն ու ճանապարհները։
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ, ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Բագրատ Սրբազանը երեկվա հանրահավաքին հայտարարեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան սկսվելու են անհնազանդության ակցիաները։
Նրա գլխավորթյամբ երթը երեկ երեկոյան գնաց կառավարական ամառանոց՝ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով, սակայն վարչապետը դուրս չեկավ, չարձագանքեց։