
03-12-2023 | 11:32
Պետք է ձգտել արդար խաղաղության երկու կողմերի՝ Իսրայելի և Պաղեստինի համար. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պաղեստինա-իսրայելական հիմնախնդրին նվիրված միջազգային գագաթնաժողովում, որին մասնակցել են ավելի քան 30 պետություններ, մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։
Նա նշել է, որ դրա համար բոլորը պետք է ջանքեր գործադրեն. «Եկել է այսպիսի աշխարհի ժամանակը»։
Ըստ Ֆիդանի՝ տարածաշրջանում լարվածությունը կարող է ազդել նաև միջազգային անվտանգության վրա։
«Գազա մարդասիրական օգնություն ուղարկելը կարող է խաղաղություն հաստատելու հնարավորություն լինել: Բոլորը խաղաղություն են ուզում: Բայց միայն ցանկությունը բավարար չէ. մենք պետք է գործենք»։