15-10-2024 | 12:24
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիբանանում սրումը չափազանց վտանգավոր և «լիամասշտաբ պատերազմի» մոտ է անվանել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Իրավիճակը չափազանց վտանգավոր է և մտահոգիչ։ Կարող եմ ասել, որ մենք գրեթե լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում՝ նշելով հարվածների աճող ինտենսիվությունը և զոհերի թվի աճը։