16-01-2025 | 14:20
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը։ Այս մասին Բորելը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորներին փոխադարձ ազատ արձակելու և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, որը կարևոր քաղաքական քայլ է։
Մենք համաձայն ենք, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար և հավատարիմ ենք աջակցելու այդ ջանքերին», - հրապարակման մեջ ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։