CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ29

Բուզանդի փողոցում Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է տեղադրվել, որն այսօր օծվել է

Բուզանդի փողոցում Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար է տեղադրվել, որն այսօր օծվել է

Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի բացումն ի նշանավորումն է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ Պապի Հայաստան պատմական այցի 20-ամյակի:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ խաչքարը խորհրդանշում և վերահաստատում է հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում և լեհ ժողովրդի և լեհական պետության բարի վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել հարուստ մշակույթ և միաժամանակ նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հարստացմանը, որը գնահատվել է լեհ ժողովրդի և իշխանության կողմից»,- ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում ևս կա ձևավորված լեհական համայնք, որը թեև սակավաթիվ է, սակայն ակտիվ և էական դեր ունի պետության հասարակական կյանքում և յուրահատուկ կամուրջ է երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև:

«Խաչքարի տեղադրումը հայ և լեհ ժողովուրդների դարերի ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած բարեկամության դրսևորում է: Այսօր կան բոլոր նախադրյալները այս բարեկամությունը խորացնելու և ընդլայնելու համար»,-եզրափակեց Սինանյանը:

Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակն ընդգծեց՝ ուրախ է գտնվել մի վայրում, որտեղ ծաղկել է քրիստոնեությունը:

«Ուրախ եմ գտնվել մի վայրում, որտեղ ավելի քան 1700 տարի առաջ առաջինն ընդունվեց քրիստոներությունը որպես պետական կրոն: Մի վայր, որտեղ ավելի քան 20 տարի առաջ Սբ.Հովհաննես Պողոս Բ-ն քրիստոնեության ընդունման կապակցությամբ ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստան: Այդ ժամանակ նա միացավ հայերին իր աղոթքներով, որոնք ուղղված էին ցեղասպանության ժամանակ սպանված քրիստոնյաներին»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ խաչքարը ոչ միայն հայ մշակույթի զինանշանն ու արվեստի գեղեցիկ գործ է, նաև աստծո միջոցով մարդու փրկագրման նոր սկզբի նշան: Նա նշեց՝ բացված խաչքարը խորհրդանշում է կապը լեհերի և հայերի հավատքի միջև:

Խաչքարը կանգնեցվել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյան և Կրոնական դավանանքների և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկու ջանքերով՝ Լեհաստանի հանրապետության վարչապետի և հայ-լեհական հասարակական կոմիտեի հովանավորությամբ:

  • Լրահոս
  • Close
Այսօր Կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ Հանդիպում

04-06-2023 | 14:13

Այսօր կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ հանդիպում
Մոտ 20 Երկրի Հետախուզության Ղեկավարները Գաղտնի Հանդիպում Են Անցկացրել Սինգապուրում

04-06-2023 | 11:51

Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում
Չինաստանը Պետք Է Վերամիավորվի Եւ Կվերամիավորվի Թայվանի Հետ. Ուժի Կիրառումը Չենք Բացառում. Չինաստանի Պն Ղեկավար

04-06-2023 | 11:24

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար
Փաշինյանն Ու Էրդողանը Կարճ Զրույց Են Ունեցել

04-06-2023 | 11:23

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել
Հնդկաստանում Երկաթուղային Վթարի Զոհերի Թիվն Անցել Է 300-Ից

04-06-2023 | 11:21

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից
Էրդողանը Ներկայացրել Է Կառավարության Նոր Կազմը. Թուրքիան Նոր Ագ Եւ Պաշտպանության Նախարարներ Ունի

04-06-2023 | 11:20

Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի
Հրադադարի Ռեժիմի Խախտում՝ Մարտակերտում

03-06-2023 | 22:53

Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտակերտում
Կուբայի Նախկին Նախագահ Կաստրոն Լիակատար Աջակցություն Է Հայտնել Ռուսաստանին

03-06-2023 | 19:47

Կուբայի նախկին նախագահ Կաստրոն լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին
Պուտինը Հօպ Նոր Համակարգ Ստեղծելու Համաձայնագիր Է Ստորագրել

03-06-2023 | 19:26

Պուտինը ՀՕՊ նոր համակարգ ստեղծելու համաձայնագիր է ստորագրել
Երասխում Կառուցվում Է Հայ-Ամերիկյան Մետալուրգիական Խոշոր Գործարան

03-06-2023 | 19:25

Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան
Փաշինյանն Աշխատանքային Այցով Անկարայում Է

03-06-2023 | 18:30

Փաշինյանն աշխատանքային այցով Անկարայում է
Զինված Միջադեպ` Իսրայելա-Եգիպտական Սահմանին, Կան Զոհեր

03-06-2023 | 18:28

Զինված միջադեպ` իսրայելա-եգիպտական սահմանին, կան զոհեր
Ռդ Բելգորոդի Մարզում Հերտակոծության Հետևանքով Զոհեր Ու Վիրավորներ Կան

03-06-2023 | 17:14

ՌԴ Բելգորոդի մարզում հերտակոծության հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Թուրքիան Նատօ-Ի Խնդրանքով Հատուկ Ջոկատայինների Գումարտակ Կուղարկի Կոսովո

03-06-2023 | 16:38

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո
Եկեղեցին Աստծո Տունն Է, Բաց Է Բոլորի Համար Եւ Պատրաստ Է Օրհնելու Ցանկացած Համազգային Բարի Նախաձեռնություն. Արցախի Թեմ

03-06-2023 | 16:36

Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. Արցախի թեմ

Նմանատիպ լուրեր

Այսօր կկայանա Էրդողան-Ստոլտենբերգ հանդիպում

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Մոտ 20 երկրի հետախուզության ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Սինգապուրում

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar04-06-2023

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի

Միջազգային լուրեր

Calendar04-06-2023

Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտակերտում

Տարածաշրջանային լուրեր

Calendar03-06-2023

Կուբայի նախկին նախագահ Կաստրոն լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին

Միջազգային լուրեր

Calendar03-06-2023