CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ309

ԲՏԱ նախարարության առաջնային նպատակներից մեկը լինելու է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով. Մխիթար Հայրապետյան

ԲՏԱ նախարարության առաջնային նպատակներից մեկը լինելու է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները գյուղատնտեսության մեջ՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին.  հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ թվային երկվորյակները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր ներգրավվում են ֆերմերների աշխատանքում՝ օգնելով լուծել առկա խնդիրները, նվազեցնել ռիսկերն ու կորուստները, բարձրացնել արտադրողականությունն ու բերքի որակը։

«Տեխնոլոգիաներն ու նորարարություններն առանցքային դեր են խաղում տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ։ Հետաքրքիր է, որ այսօրինակ լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և Իսրայելում գյուղատնտեսներն ակտիվորեն օգտագործում են արդի տեխնոլոգիաներ: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է տեխնոլոգիան կարողանում փոխել և բարելավել մեր կյանքը տնտեսության անգամ ամենաբարդ ոլորտներում, որտեղ ռիսկերը և մարտահրավերները չափազանց շատ են»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հենց դա է լինելու նախարարության առաջնային նպատակներից մեկը. զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով։ 

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։

Համաժողովի շրջանակում դասախոսություններ են ներկայացվել  «Թվային գյուղատնտեսությամբ զբաղվող արդյունավետ թիմի կառուցվածքը և Տեխասի A&M համալսարանի AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի դերը AgroTwin-ում»,  «Արբանյակային պատկերային համակարգերի ներուժը մշակաբույսերի մշտադիտարկման և բերքատվության գնահատման գործում», «ԱԹՍ-ների վրա հիմնված բույսերի ֆենոտիպավորում» և մի շարք այլ թեմաներով։

Ներկայացված թեմաների շուրջ իրենց փորձով կիսվել են Հայաստան ժամանած Տեխասի A&M AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի մասնագետներ Հայաստանից:

Համաժողովի նպատակն էր բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երկվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ։

Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից  ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի  շրջանակներում։

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր