
13-02-2025 | 09:46
Ճապոնիայի հետ համատեղ զորավարժությունների ընդլայնման ՆԱՏՕ-ի ծրագրերը միայն կհանգեցնեն նոր խնդիրների ու տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Նման քայլերը այլ բան չեն բերի, քան խնդիրներ և էսկալացիա, հատկապես հաշվի առնելով այն խնդիրների բարդությունը, որոնք մնում են չլուծված այս տարածաշրջանում», - ասել է բարձրաստիճան դիվանագետը։
Նա նշեց, որ ռուսական կողմը բացասաբար է վերաբերվում նման գործողություններին, քանի որ «սա այն քայլերից մեկն է, որն ուղղված է Հյուսիսատլանտյան դաշինքի ավելի սերտ ներգրավմանը տարածաշրջանի գործերին, որոնք շատ դուրս են ՆԱՏՕ-ի աշխարհագրական պատասխանատվության շրջանակից»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը հանդես է գալիս Տոկիոյի հետ համատեղ զորավարժությունների ծավալների մեծացման օգտին՝ Ասիայում և Եվրոպայում անվտանգության խնդիրների ֆոնին։ Նրա խոսքով՝ խոսքը, ի թիվս այլ հարցերի, ծովային ու օդային վարժանքների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ վարժանքների մասին է։