07-10-2024 | 13:51
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կայցելի Իսրայել, Պաղեստին և Հորդանան. տեղեկություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ԱԳ նախարար Կամիկավայի այցը տեղի կունենա նոյեմբերի 2-5-ը։
Նա կհանդիպի այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախարարության «X»-ի հրապարակման մեջ ասվում է, որ Ռամալլահի հանդիպմանը ճապոնացի նախարարը իր գործընկերոջը կհայտնի Ճապոնիայի անսասան աջակցությունը Պաղեստինին, այդ թվում՝ Գազայի հատվածին։