08-12-2024 | 15:58
Ճախոնիայի պաշտպանության նախարարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կին զինծառայողին ադմիրալի կոչում է տվել: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ նորաթուխ ադմիրալը բանակի ռազմածովային ուժերի զինծառայող 57-ամյա Նացուե Կոնդոն է:
Լրատվականները գրում են նաեւ, որ մինչեւ ադմիրալի զինվորական կոչում ստանալը Կոնդոն զբաղեցնում էր Ռամզածովային ինստիտուտի տնօրենի պաշտոնը՝ փոխադմիրալ կոչումով:
«Զինվորական նոր կոչում ստանալուց հետո Նացուե Կոնդոն կստանձնի Ճապոնիայի Ծովափնյա ուժերի պաշտպանության հրամանատարի պաշտոնը»,- հավելում են ԶԼՄ-ները:
Azg.am