CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ343

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով ծրագրի կարեւորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում:

«Գումմա պրեֆեկտուրայի հարգարժան նահանգապետ պարոն Իչիտա Յամամոտո, Ճապոնիայի Պատգամավորների պալատի հարգարժան անդամ պարոն Տարո Կոնո, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայկական բարեգործական ընդհանուր միության hարգարժան նախագահ, Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի հիմնադիր պարոն Սեմ Սիմոնյան, տիկին Սիմոնյան, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք,

Մեծ պատիվ է ինձ համար այսօր հանդես գալ ձեր առաջ եւ ազդարարել Ասիայում առաջին Թումո կենտրոնի բացումն այստեղ՝ Ճապոնիայի սրտում, Տակասակի քաղաքում:

Թումո Գունմա կենտրոնի բացումը, միանշանակ, արտահայտում է ոչ միայն մեր համատեղ հանձնառությունը՝ ուղղված երիտասարդությանը եւ նորարարությանը, այլեւ վկայում է այն մշակութային եւ մտավոր փոխանակման ոգու մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Մեր ժողովուրդները, գտնվելով աշխարհագրորեն հեռու միմյանցից, միեւնույն ժամանակ միավորված են համընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, դիմացկունության, գիտելիքի եւ մշակութային ժառանգության խորին հարգանքի հանդեպ:

Թումո Գունման շուտով կընդունի շուրջ 1500 պատանի ամբողջ պրեֆեկտուրայից՝ դառնալով երկկողմանի համագործակցության եւ նորարարության ոգեշնչման հարթակ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ:

Հուսով եմ, որ սա ընդամենը սկիզբն է: Այն մաս է կազմում մեր ընդարձակ տեսլականի՝ Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու Ճապոնիայի այլ քաղաքներում եւս՝ առավել շատ երիտասարդների հնարավորություն ընձեռելով ընդգրկվելու այս արդիական եւ դինամիկ կրթական մոդելի շրջանակում:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ճապոնացի գործընկերներին վստահության, աջակցության եւ բարեկամության համար, ինչպես նաեւ մեր գործընկերներին՝ Թումոյում ցուցաբերած ջանքերի եւ արդյունավետ համագործակցության համար:

Մենք միասին կառուցում ենք մի կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանը եւ Ճապոնիան, այլ նաեւ անցյալն ու ապագան: Թող այս կենտրոնը գալիք սերունդների համար դառնա ստեղծարարության եւ համագործակցության աղբյուր»,- իր ելույթում ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը; 

www.armenpress.am

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր