
09-02-2025 | 12:32
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Գունմա պրեֆեկտուրայի միջև համաձայնագիր է ստորագրվել Ճապոնիայի Տակասակի քաղաքում կենտրոն բացելու մասին, հաղորդում է ԹՈՒՄՈ-ի մամուլի ծառայությունը։
Կենտրոնը կբացվի 2025 թվականի ամռանը և կընդունի 1000 ուսանող: TUMO Gunma-ն համարվում է Ճապոնիայում ԹՈՒՄՈ այլ կենտրոնների սկիզբը: Սա նպաստում է Ճապոնիայի և Հայաստանի միջև տեխնոլոգիական կապերի զարգացմանը։