04-12-2024 | 21:56
Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «Խաղաղության պայմանագրի» կետերի շուրջ ծավալվող քննարկումներին վերաբերյալ հայտարարություն է տարածել իր անձնական էջերում՝ նշելով.
«Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:
Այս սկբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է:
Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:
Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»,- գրել է Մարուքյանը: