
06-02-2025 | 21:32
Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունն այսպես կոչված «Հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարությունը» առաջ մղելու համար՝ օգտվելով պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից և փոխարտգործնախարարների երկխոսությունից՝ Թայվանի հարցում անպատասխանատու հայտարարություններ են արել։
Դրա մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Նա նշել է, որ այս երեք երկրները կոպտորեն միջամտել են Չինաստանի ներքին գործերին և ծովային հարցերում կրկին չարամիտ հարձակումների են ենթարկել և զրպարտել Չինաստանին՝ ձգտելով միտումնավոր փչացնել հարևան երկրների հետ Չինաստանի հարաբերությունները։