
08-12-2023 | 16:45
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Զոհվել է 25 մարդ․ հայտնում է BBC-ն։
Տեղի ժամանակով ժամը 06:50-ին հրդեհ է բռնկվել Լյուլիանգ քաղաքի ածխի գործարանում։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները տարհանել են 63 մարդու, որոնցից 51-ը տեղափոխվել է հիվանդանոց։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են. հրդեհի պատճառները հետաքննվում են։